«Հարձակում՝ վրացական պետության վրա»․ Կոբախիձեն՝ ԱՄՆ-ի հայտարարության մասին

ԱՄՆ Քոնգրեսում արված անարդար հայտարարությունները փաստացի հարձակում են վրացական պետության վրա։ Այս մասին, Sputnik Грузия-ի հաղորդմամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Վրաստանի իշխանությունները քննադատության թիրախ են դարձել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ հուլիսի 23-ի նիստում: Նշվել է, որ Մոլդովայի՝ Արևմուտքի հետ մերձեցման ձգտման ֆոնին Վրաստանը շեղվում է այդ ուղուց։ Վրաստանի իշխանություններին կոչ են արել հետ կանչել այսպես կոչված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքն ու հոկտեմբերին խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ «Մենք հերթական անգամ մի շարք անարդար գնահատականներ լսեցինք Վրաստանի նկատմամբ, փաստացի դա հարձակում էր վրացական պետության վրա կոնկրետ քաղաքական գործիչների կողմից։ Գործնականում չկա ո՛չ քաղաքական բազմակարծություն, ո՛չ մեդիաբազմակարծություն։ Մոլդովան մնում է ԱՊՀ անդամ, բայց ոչ ոք չի հիշատակում այդ փաստը։ Երկակի ստանդարտների վկայություն է այն, որ Մոլդովան մնում Է ԱՊՀ անդամ, իսկ Քոնգրեսում չեն խոսում եվրոպական կուրսից շեղվելու մասին»,- ասել է Կոբախիձեն։

Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3310:00
«Նիկոլ Փաշինյանը գիտի, թե ինչ են իրենից պահանջում, դրա համար անցել է բռնաճնշումների»․ Անդրանիկ Թևանյան
4009:48
«ՆԱՏՕ-ի անդամ երկրները տասնյակ միլիարդավոր դոլարների պայմանագրեր կկնքեն». Ռյուտե
7909:29
«Ուժեղ Հայաստանում» վստահ են՝ իրենց վնասել է Ռուսաստանի հետ ասոցացվելը. «Հրապարակ»
5309:00
Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». «Ժողովուրդ»
6108:54
ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ»
5908:48
«Պաշտոնական հայերենը հիշեցնում է անտաղանդ գուգլ-թրանսլեյթ». Սուրեն Սահակյան
11201:06
«Չտեսի նման եկաք իշխանության, 8 տարի շարունակ մնացիք նույնը». Վարդուհի Սարգսյան
11100:48