Կիրանցում ականի վրա տրակտոր է պայթել. կա վիրավոր

251
Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ., 20:24
Այսօր Տավուշի մարզի Կիրանց գյուղում սահմանային աշխատանքներ կատարելու ժամանակ ականի վրա տրակտոր է պայթել, վարորդը վնասվածքներ է ստացել: Այս մասին «Նյուզ»-ին է հայտնել գյուղի բնակիչներից մեկը՝ նշելով, որ վարորդը Կիրանցի բնակիչ է:
«Չգիտեմ՝ ինչ աշխատանքներ էր իրականացնում, երևի թե սահմանապահների ուղեկցությամբ էր այնտեղ գնացել: Նրան Իջևանի բժշկական կենտրոն են տեղափոխել, սակայն առողջական վիճակի մասին ոչինչ չգիտենք»,- պատմել է գյուղի բնակիչը:
Լրատվականի հաղորդմամբ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հաստատել է լուրը:
Դանիելյանը նաև նշել է, որ Կիրանցի բնակիչներն իրեն հայտնել են՝ հայ և ադրբեջանցի սահմանապահների միջև օրեր առաջ վեճ էր բռնկվել՝ սահմանային հարցերի շուրջ:

«Եկեղեցու բարեփոխումը պետք է ծնվի Եկեղեցու ծոցում, ոչ թե քաղաքական որոշմամբ և մի խումբ անբարոյականների հետ համագործակցությամբ»․ Աբգար եպիսկոպոս Հովակիմյան
8000:24
«Փարիզից Երևան մեկնող օդանավը լեփ-լեցուն է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
82Երեկ, 23:12
«Տավուշում գործազրկություն է, սակայն տասնյակ հաստիքներ տարիներով թափուր են». Ոսկան Սարգսյան
90Երեկ, 22:00
«Միայն սեփական պատմությունն ու արժանապատվությունը բարձր պահող ղեկավարը կարող է կերտել ինքնիշխան պետություն». Մհեր Մելքոնյան
99Երեկ, 21:30
««Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է». ՍԱՏՄ
78Երեկ, 21:06
«Ադրբեջանը խոստովանում է՝ հենց ինքն է մեր Եկեղեցու դեմ հետապնդումների պատվիրատուն». Դերենիկ Մալխասյան
83Երեկ, 20:00
«ՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին»․ Լիաննա Գասպարյան
86Երեկ, 19:18
Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտորոշումով տեղափոխել են հիվանդանոց
96Երեկ, 18:21