«Ճանապարհն ադրբեջանական զինուժի թիրախում է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միջպետական ճանապարհի Կիրանց-Բաղանիս հատվածը՝ ադրբեջանական զինուժի վերահսկողութան տակ․
Կիրանցի և Բաղանիսի ծայրերին բարձր ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ Դա հոգեճնշող ազդեցություն է թողնում Հայաստան֊Վրաստան միջպետական ավտոճանապարհով երթևեկողների վրա։ Բաղանիս֊Այրումում հայկական դիրքերը Ադրբեջանին հանձնելուց հետո ճանապարհը ադրբեջանական զինուժի թիրախում է, մոտ 100 մետր հեռավորությամբ։
Հայկական և ադրբեջանական դիրքերը իրար շատ մոտ են։ Մեծ բեռնատարներն իրենց ծանրությամբ մեծ փոսեր են առաջացրել Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ՝ Հարսնաքարով ձգվող ճանապարհին, ուստի վարորդները գերադասում են այդ հատվածն անցնել սահմանագոտով, ադրբեջանական դիրքերի առջևով։ Մի հարց՝ Նիկոլ Փաշինյանն ինչի դիմաց հանձնեց նախկինում ադրբեջանաբնակ չորս գյուղերի և Կիրանցի տարածքները, եթե Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգն այդպես էլ չի հաստատվել»։

«Ստալինահուշ արդարադատ, ի՞նչ եղան գործերը». Տիգրան Դավուդյան
3303:06
«Մեր ժողովուրդը խենթանում է խաբված լինելու ցանկությունից». Բենիամին Մաթևոսյան
5102:12
Ամերիկյան կողմը կարծում է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների բոլոր մասնակիցները գոհ են
7601:23
«Գիտելիք ձեռք բերելը դարձել է դյուրին, դժվարացել է իմաստուն ընտրություն կատարելը». Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
4201:12
ԱՄՆ-ն և Իրանը բանակցությունների ընթացքում քննարկել են Լիբանանում հրադադարի ռեժիմը. #Axios
11100:58
««Ուժեղ տղա» Վլադիմիր Պուտինը չի կարողանում ապահովի, որ Ղրիմը բենզին ու դիզվառելիք ունենա». Դանիել Իոաննիսյան
60Երեկ, 23:48
«Էլ ի՞նչի համար է «Երկրապահ»-ը, ումի՞ց է ում պաշտպանում». Աղասի Կարապետյան
56Երեկ, 23:42
«Ուկրաինայի և Լեհաստանի միջև հարաբերությունների վատթարացումը կարող է հանգեցնել թշնամանքի». Զելենսկին զգուշացրել է Լեհաստանի հետ «շատ վատ սրացման» վտանգի մասին
92Երեկ, 23:27