Հայտնի է՝ ինչ են քննարկել Պուտինն ու Ասադը

Կրեմլում կայացել է Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բաշար Ասադի հանդիպումը: Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այցը նվիրված էր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարելիցին։
Նշվում է, որ Պուտինն ու Ասադը քննարկել են ինչպես իրավիճակը Մերձավոր Արևելքում, այնպես էլ Մոսկվայի և Դամասկոսի առևտրատնտեսական հարաբերությունները, որում, Պուտինի խոսքով, «հեռանկարային ուղղություններ կան»։
Պուտինը նշել է, որ տարածաշրջանում իրավիճակը սրման միտում ունի։ Ասադն, իր հերթին, նշել է հանդիպման կարևորությունը և աշխարհում ու եվրասիական տարածաշրջանում իրադարձությունների զարգացումը, հնարավոր հեռանկարներն ու սցենարները քննարկելու հնարավորությունը։
Միաժամանակ, Կրեմլում նշում են, որ բանակցությունների արդյունքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել։
Ասադի և Պուտինի նախորդ հանդիպումը կայացել էր 2023թ․ մարտի 15-ին Կրեմլում։

«Ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին»․ Տաթևիկ Հայրապետյանը՝ դիվանագետներին
3814:12
«ԱՄԷ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար»․ Ուշակով
17212:07
«2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար»․ Մետաքսե Հակոբյան
8910:30
«Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն է»․ Կարեն Հեքիմյան
10410:24
«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը»․ Արտակ Զաքարյան
13703:06
«Աշխարհի միակ մարդը, ով լճում կամ ծովում լողալուց հետո բաղնիքի խալաթ է հագնում»․ Էդգար Ղազարյան
19102:06
«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան
15700:24
«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
135Երեկ, 23:42