«Սա սպառնալի՞ք է, գուցե»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Պեսկովի հայտնի հայտարարության առնչությամբ, որ, իրենք ակնկալում են, թե հույս ունեն, որ Հայաստանը չի գնա Ուկրաինայի ընտրած ճանապարհով:
Իհարկե բառացի չեմ մեջերում, արտահայտում եմ իմաստը: Սա սպառնալի՞ք է: Գուցե: Ասենք, հոռետեսը կարող է ասել, որ սա սպառնալիք է, իրատեսն ասել, որ զգուշացում է, լավատեսն ասել, որ հիշեցում է:
Կատակը մի կողմ, բայց եկեք պատկերացնենք, որ Պեսկովը չի ասել ոչինչ:
Ուկրաինայի օրինակն ինքնին մեզ ասո՞ւմ է ինչ որ բան: Պեսկովի որևէ ասած կարող է լինել այդ օրինակից ավելի խոսո՞ւն, որ մենք խորհենք աշխարհաքաղաքական իրողությունների, աշխարհագրական իրողությունների, ռազմա-քաղաքական, հոգեբանական, և բազմաթիվ այլ իրողությունների մասին, որոնց ճակատագրական հանրագումարում Ուկրաինա պետություն այսօր արդեն ըստ էության չկա և չի լինելու, որևէ մեկը ուզի դա, թե՞ ոչ:
Պրոպագանդիստական «բրավադան» թողնենք մի կողմ, դուք պատկերացնում եք, որ, օրինակ եվրոպական պետությունները, սկսած Լեհաստանից, մինչեւ Հունգարիա, Ռումինիա, եւ Ֆրանսիա ու Բրիտանիա, Թուրքիա, Եվրոպայում հանդուրժելու են Ռուսաստանին «հաղթած» Ուկրաինա՞: Դուք պատկերացնում ե՞ք, թե ինչ է նշանակում Եվրոպայում Ռուսաստանին՝ միջուկային գերտերություն Ռուսաստանին հաղթած Ուկրաինա:
Միայն քաղաքական կուրության դեպքում է հնարավոր վիճարկել, որ Ուկրաինան պարզապես դարձել է խայծ Ռուսաստանի համար, որին այդ կերպ փորձում են «որսալ» Բրիտանիան ու ԱՄՆ մի կողմից, ու Չինաստանը մյուս կողմից: Իսկ Ռուսաստանն էլ իհարկե թերևս պատկերացնելով դա, չունենալով այլ գործիքակազմ՝ ռազմականից բացի, իրավիճակը փորձում է օգտագործել ԱՄՆ, Բրիտանիայի կամ Չինաստանի որսը դառնալու փոխարեն նրանց հավասար որսորդ լինելու համար: Համառոտ, պատկերավոր, սա է:
Հիմա, Պեսկովը ասել, թե չի ասել, որևէ մեկի համար պարզ չէ՞, թե ինչ վտանգով է հղի Ուկրաինայի ճանապարհ ընտրելը, որը ոչ մի կապ չունի ինքնիշխանության ու սուբյեկտության ճանապարհի հետ:
Պետք է հասկանալ, որ այստեղ Ռուսաստանի, Արևմոտքի, Չինաստանի, Իրանի, Ինդոնեզիայի կամ Ուգանդայի հանդեպ մեր անձնական վերաբերմունքի հարցը չէ, այլ գոյություն ունեցող իրողությունների ու պրոցեսների տրամաբանությունը ընդունելու: Ինքնիշխանությունը սկսում է հենց այդ կետից, երբ ունես իրողությունների գնահատման ինքնուրույն մեխանիզմը, այլ ոչ թե դրանք գնահատում ես որեւէ աշխարհաքաղաքական կենտրոնից ձևավորվող պրոպագանդայի ազդեցությամբ:
Ինքնիշխանությունը որևէ մեկին հայհոյելը չէ՝ լինի Պեսկով, Միլլեր կամ չգիտեմ ինչ ազգանունով: Ինքնիշխանությունը այն է, երբ Պեսկովն ու Միլլերը գիտեն, որ գործ ունեն տեղի ունեցող գործընթացների տրամաբանության ընկալման սեփական համակարգ ունեցող հանրության հետ, որին հնարավոր է ենթարկել պրոպագանդայի պինգ-պոնգի, որին հնարավոր է զրկել մտածելուց և դնել «գործակալ» փնտրելու մոլուցքի մեջ, եւ կարեւոր չէ, թե ում գործակալ»:

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
8109:00
«ՀՀ-ն ուժեղ դերակատար դառնալու համար պետք է ունենա 2 ավիակիր՝ մեկը՝ Սև Ծովում, մյուսը՝ Միջերկրական»․ Արա Պողոսյան
10003:06
«Ղեկավարը չի կարող ձևացնել, թե պատասխանատվություն չունի»․ Մհեր Կարագոզյան
11302:06
««Ընդդիմադիրները» կվերցնեն մանդատները և բոցաշունչ ելույթները կշարունակեն ԱԺ-ում»․ Արմեն Այվազյան
11901:06
«Սահմանադրական դատարանը դրոշը տվեց ընդդիմության ձեռքը»․ Հակոբ Բադալյան
13500:36
«ՀՀ-ում բոլոր պետական ինստիտուտները դարձել են քաղաքական հաշվեհարդարի գործիքներ»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
12900:06
«Այլ ակնկալիք ունեի՞ք, մանավանդ, որ ՍԴ անդամների աշխատավարձներն ավելի են բարձրացրել»․ Ոսկան Սարգսյան
101Երեկ, 23:42
«Երբ քաղաքական հարցերը որոշում են լուծել իրավաբանների միջոցով, ստանում են այս արդյունքը»․ Արա Պողոսյան
101Երեկ, 23:24