«Նեթանյահուի կյանքը կավարտվի այնպես, ինչպես ավարտվեց Հիտլերի կյանքը»․ Թուրքիայի ԱԳՆ

Գազայի հատվածում տիրող իրավիճակի համար պատասխանատու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կյանքը կավարտվի այնպես, ինչպես ավարտվեց Ադոլֆ Հիտլերի կյանքը: Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է ТАСС-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան «կարող է մտնել Իսրայել, ինչպես մտավ Ղարաբաղ և Լիբիա»։ Հայտարարությանն անդրադարձել էր Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը՝ նշելով, որ Էրդողանին սպասվում է Սադամ Հուսեյնի ճակատագիրը։
Մեկնաբանելով Էրդողանի խոսքերը՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը X-ում գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասվում է․ «Թուրքիայի նախագահը դարձել է մարդկության խղճի ձայնը։ Ցեղասպան Նեթանյահուի վախճանը նույնն է լինելու, ինչ ցեղասպան Հիտլերի վախճանը։ Նրանք, ովքեր փորձում են ոչնչացնել պաղեստինցիներին, իրենց արարքների համար պատասխան կտան այնպես, ինչպես նացիստները։ Մարդկությունը կլինի պաղեստինցիների կողքին»։

«Եթե մարդը, անկախ ազգությունից, ապրում և աշխատում է մեր երկրում, ինչո՞ւ չպետք է ՀՀ քաղաքացիություն ստանա»․ Թաթուլ Հակոբյան
8803:06
«Երեք հրատապ քայլ՝ Հայաստանի միջազգային դիրքերն ամրապնդելու համար»․ Արա Պապյան
9602:06
«Որևէ մեկի նվիրած գիրքը պետք չէ գրկել, պետք է կարդալ և քաղաքական հետևություններ անել»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
9901:06
«ԱՄՆ-ն TRIPP-ը դիտարկում է որպես աշխարհառազմավարական ռիսկերի նվազեցման կարևոր գործիք»․ Էմի Քարլոն
17100:42
«Ինքնությունը պահպանելու համար հայը պետք է պայքարի ՀՀ-ի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ»․ Իշխան Սաղաթելյան
8900:12
«ՀՀ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով դատապարտված ադրբեջանցի ակտիվիստն ինքնասպանության փորձ է արել»․ Տաթևիկ Հայրապետյան
84Երեկ, 23:54
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը
81Երեկ, 23:48
Անգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
82Երեկ, 23:36