«Իսրայել ներխուժումը տարածաշրջանային և միջազգային հետևանքներ կունենա»․ թուրք փորձագետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե Թուրքիան կարող է ներխուժել Իսրայել, կունենա տարածաշրջանային և միջազգային հետևանքներ, սակայն այդ տարբերակը գործնականում անիրատեսական է: Այս մասին հայտարարել է թուրք փորձագետ, Անկարայի Գլոբալ խորհրդատվական խմբի (Ankara Global Advisory Group) ղեկավար Հուսեյն Բաղջին։
«Նախագահի հայտարարությունն, անշուշտ, տարածաշրջանային և միջազգային հետևանքներ կունենա։ Միևնույն ժամանակ, գրեթե անհնար է թվում Թուրքիայի միանձնյա միջամտությունը Գազայում՝ Լիբիայի կամ Ղարաբաղի օրինակով։ Դա չի բխում ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի շահերից։ Պաղեստինի խնդիրը կարող է լուծվել համաշխարհային տերությունների և արաբական աշխարհի երկրների աջակցությամբ։ Սա Թուրքիայի ազգային հարցը չէ, այլ արաբական աշխարհի խնդիրը, որը շարունակվում է տարիներ շարունակ»,- ТАСС-ի հետ զրույցում ասել է փորձագետը։

«Ապրելու երկիր»-ը Մարտունիում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
421:42
«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
6918:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
6417:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
17217:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
6517:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
11217:24
«Ընդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինել, կլինեն բանտում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6517:18
«Ֆիդանի ու Ալիևի ճտերն անտեր չեն մնա․ մեր երկիրն անտեր կմնա»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5917:12