Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Արարատ Միրզոյանը քաղաքական անմեղսունա՞կ է». Ոսկան Սարգսյան

«Արարատ Միրզոյանը քաղաքական անմեղսունա՞կ է». Ոսկան Սարգսյան
233
Երեքշաբթի, 30 հուլիսի, 2024 թ., 01:12

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արարատ Միրզոյանը քաղաքական անմեղսունա՞կ է:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշել է․ «Կարծում եմ, որ մենք պետք է օգտագործենք ներկա պատմական պահը թշնամության էջը փակելու և կարևոր խաչմերուկում գտնվող ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման և բարգավաճման համար ավելի լավ ապագա նախապատրաստելու համար»: Ա․ Միրզոյանը չի՞ հասկանում, որ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը չի փակել ու չի փակելու թշնամության էջը, նրան պետք է չլուծված հակամարտությունը, որպեսզի Հայաստանից նոր տարածքներ, նոր զիջումներ կորզի, Հայաստանին՝ որպես թշնամի ունենալով՝ Ադրբեջանի բնակչության ուշադրությունը շեղի սոցիալական բազում խնդիրներից, մեծ կոռուպցիայից, իրավական խտրականությունից։ Ա․ Միրզոյանը այդ նույն հայտարարության մեջ խոստովանել է, որ սահմանային միջադեպերի, ինչպես նաև սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ ստեղծելու իրենց առաջարկների պատասխաններն Ադրբեջանից չեն ստացել։
Ա․ Միրզոյանը քաղաքական անմեղսունա՞կ է, թե՞ պարզապես կառչած է իր մեծ պաշտոնից ու այդ պատճառով ձևացնում է, թե հավատում է առաջիկայում Ադրբեջանի հետ արդար, հարատև խաղաղության հաստատմանը»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան