«Այս մրցույթ կոչվող ֆարսն իշխանության պատժիչ գործողությունն էր»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ ««Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակից Արմեն Քոլոյանն ընտրվել է Հանրային ռադիոյի տնօրեն: Այս դեպքում շնորհավորանքը շռայլություն կլիներ կամ կնույնանար ավտորիտարիզմը ողջունելու հիվանդ ցանկության հետ:
Այս մրցույթ կոչվող ֆարսն իշխանության պատժիչ գործողությունն էր, որի նպատակը Հանրային ռադիոյի տնօրինությունից Գարեգին Խումարյանին հնարավորինս հեռու պահելն էր:
Բացարձակապես էական չէ՝ ինչ եմ մտածում Գարեգինի հայացքների մասին, այս դեպքում նա պատժվել է, որովհետև հանդգնել է քննադատել Նիկոլ Փաշինյանին: Այսինքն, գնահատման չափանիշը եղել է ոչ թե Խումարյանի մասնագիտական և վարչական գործունեությունը, այլ նրա հայացքները:
Ավտորիտարիզմը այսպես է հաստատվում՝ գռեհիկ միջամտություն ՏԻՄ-երի գործունեությանը, սեփականության վերաբաժանում, տեղեկատվական ռեսուրսների կոնսոլիդացիա:
Նման իշխանությունը չի կարող ընտրությունները կեղծելու գայթակղություն չունենալ, որովհետև «մեսիաներին» պարտվել չի կարելի:
Սա, իհարկե, չի նշանակում, որ ընդդիմությունը պետք է մերժի ընտրությունների ճանապարհը. իշխանափոխության ավելի լեգիտիմ ճանապարհ պարզապես չկա:
Չպետք է թույլ տանք, որ իշխանությունները ընտրություններ կեղծեն, կեղծելու պարագայում՝ հեղափոխություն իրավունքը լեգիտիմ է»։

Վրաստանը բելառուս Լև Միխեևին արտաքսել է Հայաստան, որտեղ նա կալանավորվել է բելառուսական իշխանությունների պահանջով, ապա ազատ արձակվել
020:54
Գագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի
2120:42
«Վահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին»․ Ռուբեն Մելիքյան
3020:18
Ռուսաստանը 250 կիլոգրամանոց ավիառումբով թիրախային հարված է հասցրել Սումիի դպրոցին
8019:54
Նարեկ Կարապետյանի բացակայելու արգելքը վերացվել է, 1 մլրդ դրամի չափով գրավը մնացել է անփոփոխ
5518:42
Ռուբեն Մելիքյանը կստանձնի Վահրամ Սահակյանի պաշտպանությունը
7417:54
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
8216:30
«Ոչինչ չի՛ ներվելու, չի՛ մոռացվելու»․ Գառնիկ Դանիելյան
7216:24