«Իրանը մեր մասին ավելի շատ է մտածում, քան մենք». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը. «Իրանի հոգևրոր առաջնորդ Ալի Խամենեին վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը և հայտարարել. «ԻԻՀ-ն Զանգեզուրի ճանապարհը ի վնաս Հայաստանի է համարում և հաստատակամ է իր այս դիրքորոշման մեջ»...
Սա մեր ամոթն է, որ մեր հարևան Իրանն է մեր մասին ավելի շատ մտածում (իհարկե իր մասին մտածելով), քան մենք...
Մահմեդական Իրանի ղեկավարը շատ լավ պատկերացնում է, թե ի՛նչ աղետալի հետրանքներ են ունենալու, նախ՝ Հայաստանի և հայության համար մահմեդական Թուրքիայի և Ադրբեջանի կողմից առաջ մղվող «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը...
Իսկ հայաստանյան, մեծ մասամբ քաղաքականապես տգետ հասարակությունը, չի էլ պատկերացնում, թե ֆեստիվառների և իշխանական փարթիների միջոցով հասարակության ուշադրությունը շեղելով կապիտուլյանտ Նիկոլն ու իր թայֆան ի՛նչ աղետներ են բերելու Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին...
Հետաքրքիր է այն, որ գործակալ Արաբաթը աջուձախ հայտարարում է, որ Երևանը պատրաստ է շուտափույտ ստորագրել խաղաղության պայմանագիրը, չպարզաբանելով, թե արդյո՞ք քայլիստ պատուհասների թայֆան համաձայնել է Բաքվի և Անկարայի նախապայմաններից մեկին՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար Հայաստանից «կորզել» նաև «Զանգեզուրի միջանցքը»...
Բազմիցս եմ ասել, հիմա էլ կկրկնվեմ. «Եթե մենք մեզ պետք չենք, մենք ոչ մեկին էլ պետք չենք ու ոչ մեկ մեզ համար պատերազմ չի վարի, իսկ իրենց ազգային և պետական շահերից դուրս գալով այդ «ոչ մեկերը» մեր հաշվին կբանակցեն, իսկ անհրաժեշտության դեպքում էլ կմասնատեն Հայաստանը իրար մեջ... Մեր գեղցի ճարպկությունը, որ մեր հարցերը ուրիշները պետք է լուծեն, իսկ մենք տոնածառի լույսեր վառենք ու տժժանք ֆեստիվառներում աղետալի են լինելու...»:

«Շահի աշխարհում հայերս «արժեք», «քաղաքակրթություն» ասելով կարծում ենք՝ հնարավոր է ապահովել հարատևում». Արա Պողոսյան
5303:06
«Որևէ տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը չի կարող փոխել այնտեղ գտնվող մշակութային ժառանգության ազգային, պատմական ինքնությունը». ԱԺԲ
5902:06
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
14000:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
173Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
174Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
113Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
209Երեկ, 18:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
110Երեկ, 16:24