«Թոռնուհիս խնդրեց չմասնակցել Օլիմպիական խաղերի բացմանը և ցույց տվեց այս նկարը»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իրեն հրավիրել է՝ մասնակցելու ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, սակայն ինքը հրաժարվել է, հաղորդում է РИА Новости-ն։
«13-ամյա թոռնուհիս ինձ ասաց՝ «պապի՛կ, մի գնա այնտեղ», և ցույց տվեց այս լուսանկարը՝ ասելով, որ այնտեղ ԼԳԲՏ են քարոզում։ Ես համաձայնեցի չգնալ»,- ասել է Էրդողանը՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավոր շտաբում։
Նշվում է, որ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը խիստ քննադատության է ենթարկվել։ Մասնավորապես, արարողության կազմակերպիչներին մեղադրել են հավատացյալների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» կտավը ծաղրելու պատճառով։ Դրանից հետո միջոցառման կազմակերպիչները ներողություն են խնդրել՝ նշելով, որ չեն ցանկացել վիրավորել որևէ մեկին։

Կոբախիձեն՝ Հայաստանի հետ սահմանազատման ու ԹՐԻՓՓ-ի մասին
3118:42
«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
13514:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
17111:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
17510:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
11409:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
10709:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
13201:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
13900:24