«Զեկույցն 90 տոկոսով ավարտված է». Անդրանիկ Քոչարյան

44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ավարտական փուլ է բերվում՝ ամփոփելով ութերորդ գումարման 7-րդ նստաշրջանի ընթացքում կատարած աշխատանքները՝ տեղեկացրել է խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել, և կարելի է ասել՝ զեկույցն 90 տոկոսով ավարտված վիճակում է: Քոչարյանը, սակայն, չի նշել, թե երբ կհրապարակվի այն:
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը ստեղծվել էր 2022-ի փետրվարին, այն գործել է շուրջ մեկուկես տարի, ուսումնասիրել տասնյակ ժամերի հասնող տեսաձայնագրություններ, գաղտնի փաստաթղթեր, լսել հրավիրյալ տասնյակ պաշտոնյաների, այդ թվումч վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Գարեգին Երկրորդի և բարձրաստիճան հոգևորականների գործով դատական հաջորդ նիստը հոկտեմբերի 30-ին է
2312:30
«Ձեզ միլիոններ տան, բայց չունենան երաշխիք՝ պաշտպանված լինելու, որովհետև դիմացը Նիկո՞լն է»․ Սոֆյա Հովսեփյանը՝ փաստաբաններին
6610:30
«Մի խաբվեք այս տիկնոջ թախծոտ աչքերին»․ Նաիրի Հոխիկյան
7509:54
«Քաղաքակիրթ ոչ մի երկրում նվազագույն աշխատավարձի և վարչապետի աշխատավարձի նման հարաբերակցություն չկա»․ Արա Պապյան
8409:00
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
7908:18
«Եկեղեցու բարեփոխումը պետք է ծնվի Եկեղեցու ծոցում, ոչ թե քաղաքական որոշմամբ և մի խումբ անբարոյականների հետ համագործակցությամբ»․ Աբգար եպիսկոպոս Հովակիմյան
12100:24
«Փարիզից Երևան մեկնող օդանավը լեփ-լեցուն է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
120Երեկ, 23:12
«Տավուշում գործազրկություն է, սակայն տասնյակ հաստիքներ տարիներով թափուր են». Ոսկան Սարգսյան
128Երեկ, 22:00