Կիրակի, 13 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

Կհայտարարվեն եռամսյա վարժական հավաքներ

Կհայտարարվեն եռամսյա վարժական հավաքներ
280
Հինգշաբթի, 01 օգոստոսի, 2024 թ., 14:36

Սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը Հայաստանում պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառ­ված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազո­րա­յինների համար կհայտարարվեն վարժա­կան հավաքներ:
Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման ու բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: