Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Շատ քիչ են հարցնում՝ ե՞րբ եք ճանապարհելու, ասում են՝ ե՞րբ ենք ճանապարհելու»․ Բագրատ Սրբազան

«Շատ քիչ են հարցնում՝ ե՞րբ եք ճանապարհելու, ասում են՝ ե՞րբ ենք ճանապարհելու»․ Բագրատ Սրբազան
273
Հինգշաբթի, 01 օգոստոսի, 2024 թ., 20:36

Շենգավիթում լրագրողները Բագրատ Սրբազանից հետաքրքրվել են՝ աշնանն ի՞նչ է սպասվում․ «Օրակարգը կապված է քաղաքական լուծումներից։ Ներքին քննարկումներ են գնում ճանապարհային քարտեզի առումով, հիմա կարևորն այս ընթացքն է, որ մարզային, բակային այցելությունների ժամանակ հասկանանք ժողովրդի տրամադրությունները»,- ասել է շարժման առաջնորդը։ «Միանշանակ է, որ այս իշխանությունը պետք է հեռանա, բայց ոչ թե հնարավոր է կամ հնարավոր չէ, այլ՝ անհրաժեշտ է, թե անհրաժեշտ չէ․ այս հարցի պատասխանը պետք է լինի․․․ Մարդկանց ցանկությունը, տրամադրությունը տեղն է, փոփոխությունների անհրաժեշտությունն անքննարկելի է իրենց համար։ Շատ քիչ են հարցնում՝ ե՞րբ եք ճանապարհելու, ասում են՝ ե՞րբ ենք ճանապարհելու»,- ասել է Սրբազանը՝ հավելելով, որ օրը շատ հեռու չէ։