«Փաշինյանին պահելու իմաստ կա՞»․ Սևակ Հակոբյան
![]() 230 Ուրբաթ, 02 օգոստոսի, 2024 թ., 17:00 Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է․ «Նույն նկարները տարիներով նույն տեղում կախած են․․․ Ինչի՞ ենք պահում թանգարանը։ Սարի ծերին, որ տարին 12 ամիս ձյուն կա, զինվորն ի՞նչ ենք անում։ Սև լճի 30 տոկոսի համար հո պատերազմ չե՞նք անելու։ Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք էր, բա մեզ պե՞տք էր Շուշին։ Եվ այլն։ էս սաղ ասել է մի մարդ, ու բոլորը նույն տրամաբանության մեջ են։ Իհարկե՝ կարելի է հարց տալ՝ նույն վարչապետը նույն տեղում տարիներով դրած է, ավելորդ ծախս, ինչո՞ւ ենք դրան պահում։ Հարցնում է՝ թանգարանի բյուջեն ինչքան է տարեկան, պատասխանում են, որ 30 մլն դրամի կարգի, ասում է՝ ուրեմն անիմաստ է պահելը, եթե համայնքի բնակիչները հարցնեն էդքան գումար ինչի ենք տալիս․․․․ Մենակ երեկ մարզպետիդ սխալ որոշման պատճառով 42 մլն դրամ բյուջեն վնաս կրեց։ Մարզպետներդ էլ անիմաստ չե՞ն։ Կամ դու ինքդ․ եկել-ասել ես բյուջեն կեռապատկեմ, պադավատապետություն չի լինի, աղքատությունը իսպառ կվերացնեմ, պարտքեր չենք վերցնի, Արցախի ինքնորոշումը կհասցնեմ միջազգային ճանաչման ու հազար ու մի բաներ։ Սաղ ասածներիդ հակառակն ես արել․ բայց օրեկան 4200 դոլար ծախս արվում է մենակ քո ու մի երկու այլ պաշտոնյաների ապրելատեղերի վրա։ Հիմա հարց՝ ըստ Նիկոլ Փաշինյանի տրամաբանության, Նիկոլ Փաշինյանին պահելու իմաստ կա՞ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
