Ցանկանում են ժողովրդի վստահությունը կրկին շահել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Չնայած այն բանին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ից օգոստոսի 12-ը պաշտոնապես արձակուրդում է, բայց, արի ու տես, որ աշխատանքի ցանկությունը «խեղդում» է Փաշինյանին: Նա պտտվում է մարզերով:
Տեղեկացրել էինք, որ Փաշինյանը Տավուշ կմեկնի:
Երեկ Փաշինյանը նախ այցելեց Դիլիջանում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի շինհրապարակներ, այնուհետև ծանոթացավ Դիլիջանում՝ թիվ 5 մանկապարտեզում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներին, ապա Դիլիջանով շրջեց, բոլորին ողջունեց, նկարվեց ու անցավ: Վերջինս այցելեց հայրենի Իջևան, Բերդ, հետո ծանոթացավ Հ-36-ից մինչև Չինչին ճանապարհի 10 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքին:
Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունների ընտրարշավը՝ կառավարության ծրագրերը ներկայացնելով որպես ՔՊ-ի ծրագրեր, ՔՊ-ի լավությունը ՀՀ քաղաքացիներին՝ դրանով հանրությանը ցույց տալով, որ իր իշխանությունն անդադար, օրնիբուն աշխատում է: Այսինքն՝ Փաշինյանն ամեն կերպ փորձում է քաղաքացիների աչքին բարձրանալ՝ ցուցադրելով նաև այն հանգամանքը, թե ինքը պաշտոնապես արձակուրդում է, սակայն «հանուն հայրենիքի ծաղկման» մարզային այցեր է սկսել:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն արդեն իր թիմին ասել է, որ առաջիկա ընտրություններում ինքն անձամբ բոլոր հանդիպումներին, ներքին քննարկումներին, մարզային այցերին ներկա կլինի, որպեսզի ժողովրդի վստահությունը կրկին շահի, և ձայներ հավաքեն»:
Մանրամասները՝ թերթի համարում։

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
500:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
126Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
131Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
94Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
175Երեկ, 18:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
97Երեկ, 16:24
«Իշխանությունները ոչ մի տեսանելի և արդյունավետ քայլ չեն իրականացրել Հայաստանի տարածքն ասկյարներից մաքրելու ուղղությամբ»․ Արթուր Խաչատրյան
88Երեկ, 16:12
«Ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին»․ Տաթևիկ Հայրապետյանը՝ դիվանագետներին
103Երեկ, 14:12