Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Աշնանը Հայկ Մարությանի կուսակցությունն ընդդիմությունից անկախ գործողություններ կսկսի. «Ժողովուրդ»

Աշնանը Հայկ Մարությանի կուսակցությունն ընդդիմությունից անկախ գործողություններ կսկսի. «Ժողովուրդ»
201
Երեքշաբթի, 06 օգոստոսի, 2024 թ., 09:12

Աշնանը հայաստանյան քաղաքական դաշտում նոր ու հետաքրքիր վերադասավորումներ են սպասվում:
Ինչպես հայտնի է՝ ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սեպտեմբերից վերսկսելու է փողոցային պայքարը. ակցիաներ ու հանրահավաքներ կլինեն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի նորաստեղծ «Նոր ուժ» կուսակցությունը ընդդիմությունից առանձին ևս գործողություններ է մեկնարկելու:
Մեր տեղեկություններով՝ Հայկ Մարությանը, որն այս օրերին քաղաքական դաշտում չի երևում, երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հազվադեպ է դիրքորոշում հայտնում, նախատեսում է սեպտեմբերից մարզեր այցելել իր թիմակիցներով հանդերձ ու հանդիպել բնակիչների հետ:

Մանրամասները՝ թերթի համարում: