«Դա ոչ թե արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագիր է, այլ` արտագաղթի մղելու». Աշոտ Դանիելյան

Արցախից բռնի տեղահանվածների համար բնակարանով ապահովման ծրագրին մասնակցելու հայտերը հիմնականում մերժվում են: Արցախի Հանրապետության ԱԺ-ի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանի տեղեկություններով՝ ավելի քան 400 արցախցի դիմել է ՀՀ կառավարության հայտարարած ծրագրից օգտվելու համար, սակայն մեծամասնության՝ ավելի քան 300-ի դիմումները մերժվել ՝ պատճառաբանելով քաղաքացիությունը:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Դանիելյանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիության պարտադրանքն արցախցիների մոտ հոգեբանական հարց է առաջացնում:
Արցախի իշխանություններն ունեն իրավական առաջարկ, այն է՝ ծրագրով կա բնակարանում 10 տարի բնակվելու պարտադիր պայման կա, ինչից հետո առաջանում է սեփականության իրավունքի հարցը, հետևապես քաղաքացիության հարցը ևս կարող է առաջանալ 10 տարի հետո: Այսինքն, եթե 10 տարի անց կլիներ տվյալ բնակարանը սեփականաշնորհելու ցանկություն, ապա այդ ժամանակ էլ անձը կդառնար ՀՀ քաղաքացի:
Խնդրահարույց է խրագրի մեկ այլ պայման ևս, այն է՝ ծրագրով գնված բնակարանում 180 օրից պակաս բնակվելու, ևս խնդիրներ են առաջանում: Դանիելյանի գնահատմամբ՝ ծրագիրն ընդհանրապես թերի է, ոչ լիարժեք, չի համապատասխանում ընդհանուր այսօրվա շուկայական գներին, անշարժ գույքի շուկան չի ուսումնասիրվել, ինչ-որ գումարներ են սահմանել և դրա համար էլ օբյեկտիվություն չկա:
Նրա կարծիքով՝ սա ՀՀ կառավարության կողմից տապալված ծրագիր է, քանի որ արցախցիների ճնշող մեծամասնությունը չի ցանկանալու օգտվել: «Ես կարող եմ ասել, որ որ սա ոչ թե ծրագիր է բնակարաններով ապահովելու, այլ արտագաղթի, որովհետև, արդեն բավական տեղեկություններ ունենք, որ մայիսից մինչև օգոստոսի 1-ը բավական մեծ թվով արցախցիներ կոնկրետ այս ծրագրի պատճառով տեղափոխվում են այլ երկրներ, հիմնականումէ Ռուսաստան», - ասաց արցախցի պատգամավորը:
Մեկ այլ խնդիր էլ սահմանների ապահովությունն է: Ըստ նրա՝ մի շարք արցախցիներ, հնարավոր է, ցանկանան ապրել սահմանամերձ տարածքներում, բայց քանի որ Ադրբեջանի հետ ներկայումս կատարվում են դեմարկացիայի ու դելիմիտացիայի աշխատանքներ, սահմաններում ապրելը համարվում է ռիսկային:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

«Ասելու են՝ եթե չծառայեինք փաշինյանական իշխանությանը, մեզ դատելու էին». Մհեր Մելքոնյան
4520:30
«Snob»-ի տնօրեն Մարինա Գևորգյանը հայտնվել է «Ռուսաստանի 1000 լավագույն մենեջերներ»-ի ցանկում
4619:54
Ջավախահայերը Նիկոլ Փաշինյանից պահանջում են ներողություն խնդրել Աժ ամբիոնից
8219:36
Մեկնարկել է «Մտորումներ «Թրիփփ»-ի մասին» աշխատաժողովը (տեսանյութ)
4919:18
«Զավթողական ծրագրի քարոզիչները հայտարարում են, թե հայ հանրությունը պատրաստ չէ խաղաղության». Տաթևիկ Հայրապետյան
5319:00
«Եվրոպային կարտոֆիլի պակաս է սպառնում»․ #FT
15218:18
Մարտուն Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց երեք ամսով
6517:54
«Նիկոլին ապագայի համար պետք չեն կիրթ ու սեփական դատողությունն ունեցող քաղաքացիներ». Արմեն Հովասափյան
6917:42