«ՆԳՆ-ին հորդորում եմ՝ հրապարակել տեսաձայնագրող սարքի արձանագրությունն ամբողջությամբ»․ Ռոման Երիցյան
![]() 231 Հինգշաբթի, 08 օգոստոսի, 2024 թ., 15:42 «ՆԳՆ-ն լավ կլիներ հրապարակեր տուժող ճանաչված պարեկային ծառայողի տեսաձայնագրությունը լրիվությամբ»,-«Մեդիա կենտրոն»-ի հրավիրած ասուլիսի ժամանակ ասել է լրագրող Ռոման Երիցյանը՝ փաստելով, որ եղբոր՝ Արամ Երիցյանի նկատմամբ բռնություն է գործադրվել։ «Վկայի տեսաձայնագրող սարքի տեսանյութից երևում է, որ մյուս պարեկային ծառայողի տեսաձայնագրող սարքը միացված է, սակայն, անհասկանալի պայմաններում այդ տեսաձայնագրող սարքի առգրավելու քննիչի որոշման գրությանը պատասխան է ստացվում Ներքին գործերի նախարարությունից, որ տեսաձայնագրող սարքը ոչ մի բան չի արձանագրել՝ եղել է անջատված։ Ոստիկանության բաժանմունքում եղբորս առաջին հարկից երկրորդ հարկ բարձրացնելու ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է բռնություն՝ քարշելով աստիճանավանդակներով բարձրացրել են երկրորդ հարկ՝ պատճառելով մարմնական վնասներ՝ մեջքի հատավածում կապտուկներ, սալջարդեր։ Տեսաձայնագրող սարքը եղել է միացված վիճակում։ ՆԳՆ-ին կհորդորեի հրապարակել հենց այդ տեսաձայնագրող սարքի արձանագրությունը, այլ ոչ թե գաղտնի պահել։ Եթե իրոք եղբորս նկատմամբ բռնություն չի գործադրվել, ապա թող հրապարակեն տեսաձայնագրությունը լրիվությամբ»,- նշել է Երիցյանը։ |

«ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4310:06
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2810:00
«Իրանը կբանակցի, հակառակ դեպքում կբախվի այնպիսի խնդիրների, ինչպիսիք երբեք չի տեսել»․ Թրամփ
8909:56
«Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ՝ սպառնալիքների ներքո»․ Ղալիբաֆ
11609:33
Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում․ «Հրապարակ»
9409:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 2-րդ մասը (տեսանյութ)
11008:54
«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
13903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
213Երեկ, 22:30
