«Քանաքեռցի Տույի» գործով մարդիկ են կալանքից ազատվել. «Ժողովուրդ»
![]() 212 Ուրբաթ, 09 օգոստոսի, 2024 թ., 08:54 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Քանաքեռցի Տույի» սպանության գործով դատարաններում առեղծվածները շարունակվում են։ Ընդ որում, առաջին անգամ կալանքը վերացնելուց հետո՝ դատախազի և տուժողի կողմից ներկայացրած բողոքների հիման վրա Վերաքննիչ դատարանը բեկանել էր այդ որոշումը և կրկին կալանավորել էր մեղադրյալին։ Իհարկե, այդ որոշման դեմ դատախազը և տուժող կողմը կրկին բողոք էին ներկայացրել, և վերաքննիչ դատարանը կրկին բեկանել էր այդ որոշումը։ Դատարանների գործունեությանը ծանոթ յուրաքանչյուր անձ միանգամից կասի, որ նման ծանրության հանցագործությունների դեպքում և նման իրավիճակում մեղադրյալի նկատմամբ տնային կալանք կիրառելու մասին դատավոր Մանվել Շահվերդյանի որոշումը շատ տարօրինակ է՝ հաշվի առնելով, որ դրանից առավել մեղմ հանցագործությունների պարագայում դատարանները, այդ թվում՝ հենց դատավոր Մանվել Շահվերդյանը, տնային կալանք չեն կիրառում, իսկ այս դեպքում, բավարար չէ, որ մեկ անգամ կիրառել է, նաև վերաքննիչ դատարանի կողմից, այդ որոշումը բեկանելուց 6 ամիս անց, դատավոր Մանվել Շահվերդյանը կրկին Հովհաննես Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառել տնային կալանքը: «ԱրմԼուր»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հիմա էլ դատավոր Էդուարդ Մկրտչյանն է կալանքից ազատել և որպես խափանման միջոց՝ տնային կալանք կիրառել «Քանաքեռցի Տույի» և նրա 2 ընկերների սպանության մեջ մեղադրվող Տիգրան Հարությունյանի նկատմամբ, ով 6 ամիս փախուստի մեջ էր գտնվում, և նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված։ Հենց այդ պատճառով էլ նրա վերաբերյալ քրգործը առանձին վարույթում է քննվում։ Ընդ որում, ամենահետաքրքիրը հենց այն է, որ կալանքը տնային կալանքով փոխելու որոշումը դատավորը պատճառաբանել է այն հանգամանքով, որ ոստիկանության՝ կալանավորներին դատարան տեղափոխող ստորաբաժանման աշխատակիցները կալանավորված Տիգրան Հարությունյանին մի քանի անգամ դատարան չեն տեղափոխել կամ նախատեսված նիստի ժամից ուշ են տեղափոխել։ Ստացվում է, որ եթե պետությունը չի կարողանում կատարել իր պարտականությունը և ինչ-որ պատճառով կալանավորին չի տեղափոխում դատարան կամ ուշ է տեղափոխում, ապա դատավորը նրան պետք է ազատ արձակի կալանքից։ Բայց այլ, հատկապես՝ քաղաքական գործերով, նման ազատումներ չեն լինում: Մնում է հասկանալ, թե այս ինչ անտեսանելի ձեռք է միջամտում այս գործին, որ տարբեր դատավորներ նման հանդուրժող վերաբերմունք ունեն 3 անձանց սպանության մեջ մեղադրվողների նկատմամբ։ Հիշեցնենք, որ Հովհաննես Մանուկյանի կնոջ հայրը նախկինում ՀՀ քաղաքացիական Վերաքննիչ և վարչական վերաքննիչ դատարանների նախագահն է եղել»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
