«Սա ադրբեջանական գործակալության հրապարակումն է». Տաթևիկ Հայրապետյան
![]() 271 Շաբաթ, 10 օգոստոսի, 2024 թ., 20:24 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ ««Ղարաբաղում «սատանայի որջը» քանդվեց․ հիմա Փաշինյանի հերթն է։ Բաքուն հասավ ևս մեկ ցանկության կատարմանը»։ Սա ադրբեջանական trend.az գործակալության հրապարակումն է անցած տարվա սեպտեմբերի 28-ին, երբ տեղի էր ունենում Ադրբեջանի կողմից իրապես երկար պլանավորված ու սպասված գործողությունը՝ Արցախի հայերի էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը։ Միայն ադրբեջանական մամուլի վերնագրերը բավական են հասկանալու, թե որքան ատելություն ու ռասիզմ է քարոզվում հայերի դեմ Ադրբեջանում։ Սա դրա հերթական դրսևորումներից մեկն է։ Սա գիտակցելով է, որ Ադրբեջանն ուզում է Հայաստանին համոզել՝ հրաժարվել միջազգային դատական հայցերից, քանի որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանն ունի ապացուցողական բավարար բազա՝ ցույց տալու, որ Ադրբեջանում պետական մակարդակով ատելություն է քարոզվում հայերի դեմ։ Ցավալին այն է, որ ՀՀ իշխանականներն էլ հակված են բավարարելու Ադրբեջանի հերթական ցանկությունը։ Փաստացի, Բաքուն իր ցանկությունների մեծ մասին հասնում է Փաշինյանի քաղաքականության շնորհիվ»: ![]() Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08

