Ինչո՞ւ Երևանը դարձավ մայրաքաղաք
![]() 249 Կիրակի, 11 օգոստոսի, 2024 թ., 00:00 1918 թ-ին, երբ հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետության անկախությունը, որպես նորաստեղծ պետության մայրաքաղաք հռչակվեց ոչ թե բնակչությամբ երկու անգամ Երևանին գերազանցող ու քաղաքային հին ավանդույթներ ունեցող Ալեքսանդրապոլը (Գյումրին), այլ Երևանը, որն այդ ժամանակ, թեև արդեն նահանգի կենտրոնն էր, սակայն քաղաքաշինական նորմերով ու բնակչության թվով զիջում էր Ալեքսանդրապոլին: Երևանի ընտրությունը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով, որ ծառացած էր տվյալ պահին նորաստեղծ պետության առջև: Սարդարապատի հերոսամարտից հետո Բաթումիում հունիսի 4-ին Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված համաձայնագրով Թուրքիան ճանաչում էր Հայաստանի անկախությունը, որն ընդգրկում էր ընդամենը 12 հազար քառակուսի կմ տարածք՝ ներառելով Երևանի նահանգը, Սևանա լճի հարավային հատվածը, Վայքի մի մասն ու Էջմիածնի շրջանը: Փաստացի Ալեքսանդրապոլը (Գյումրին) մնում էր թուրքական զորքերի կողմից գրաված տարածքում: Հետևաբար, երբ հայկական կառավարությունը Թիֆլիսից տեղափոխվեց Հայաստան, որպես նստավայր ընտրվեց Երևանը: Երևանն այն ժամանակվա համար միակ ընտրությունն էր Ալեքսանդրապոլից բացի, որտեղ ռուսական կայսրությունն արդեն ստեղծել էր ենթակառուցվածքներ, որոնք թույլ էին տալիս կառավարել քաղաքն ու մարզը: Երևանում արդեն կար նահանգային դումայի շենքն ու նահանգապետարանը, որտեղ կարող էր աշխատել կառավարությունը և անցկացվեր խորհրդարանի նիստերը: Քաղաքում բանկեր կային, գործում էր փոստն ու երկաթուղային հաղորդակցությունը: Թեև ընտրությունը արդարացված էր, սակայն պետք է նկատել, որ Երևանը Հայաստանի տասներկուերորդ մայրաքաղաք է դարձել հանգամանքների բերումով: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
