«Վայոց ձորի թեմի առաջնորդը նախընտրել է ծառայություններ մատուցել դավաճաններին»․ Էդգար Ղազարյան
![]() 274 Կիրակի, 11 օգոստոսի, 2024 թ., 11:42 Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը լուսանկարներ է տարածել՝ կից գրառմամբ․ «Սրբազանի սրճարան», «Սրբազանի ռեստորան», «Սրբազանի հյուրանոց», «Սրբազանի ՀԷԿ» և այլն․ նման արտահայտություններ ողջ աշխարհում հնչում են միայն Վայոց ձորում՝ հաշվի առնելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հիմնական հետաքրքրություններն ու զբաղմունքները։ Չնայած այն հանգամանքին, որ Վայոց ձորում են գտնվում հարյուրավոր պատմական և մեծ ճանաչում ունեցող եկեղեցիներ ու վանքեր, որ բազմաթիվ բարերարների ջանքերով կառուցվել են նոր եկեղեցիներ, վերանորոգվել՝ հները, սակայն աղանդավորները վխտում են ամբողջ մարզում՝ տարածվելով սնկի արագությամբ։ Սա, հավանաբար, դրանից է, որ Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդը նախընտրել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թիմի առաջնորդի առաքելությունը՝ չհանդիպելով Վայոց ձորում երկու օր այցելած Բագրատ Սրբազանին, սակայն սիրահոժար արարողակարգային ծառայություններ մատուցելով հայ եկեղեցու և Հայոց պետության դեմ պայքարի դուրս եկած դավաճաններին՝ Արփի Դավոյանից մինչև Ալեն Սիմոնյանին»։ Աղբյուրը` Էդգար Ղազարյան |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
