«Եթե Ուկրաինան չնախաձեռնի նոր հարձակում, այս ամենը կհանգեցնի ճակատագրական ելքի»․ Մարատ Եգանյան
![]() 403 Կիրակի, 11 օգոստոսի, 2024 թ., 17:00 Արցախցի լրագրող Մարատ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատերը Ուկրաինայի Կուրսկի մարզի վրա հարձակումն սկսեցին համեմատել Խերսոնի և Խարկովի մարզերի հարձակումների հետ և իսկապես կան շատ ընդհանում բաներ, սակայն դա այդքան էլ ճիշտ չէ։ Նախ խոսենք ընդհանում եզրույթների մասին՝ Ուկրաինան և այն ժամանակ և հիմա կարողացավ Ռուսաստանի համար անկատ կուտակել բավականին մեծ քանակությամբ զորքեր շփման գծում և հակառակորդի համար անսպասելիորեն անցավ հարձակման, և Խարկով-Խերսոնի ժամանակ և հիմա Ուկրաինան կիրառեց արևմուտքում որպես ռեյնջերական խմբերի շատ հայտմի ռազմավարությունը, ինչը հակարակորդի շարքերում խուճապ տարածելու շատ արդյունավետ միջոց է (իմիջայլոց, իմ իմանալով, այդ ռազմավարությունը առաջինը կիրառեց Ժուկովը 2-րդ համաշխարայինի ժամանակ)։ Իսկ հիմա տարբերությունների մասին ասեմ՝ նախ զորքի քանակությունը հիմա ավելի սակավ է, քան Խարկով-Խերսոնում (այն ժամանակ մասնակցում էր մոտավոր հաշվարկներով 30 հազարից ոչ պակաս զինծառայող իսկ հիմա 8-10 հազար), Ռուսաստանը այն ժամանակ ուներ մեծ խնդիրներ կապված նրա հետ, որ պատերազմի առաջի 1-2 ամսվա բանակի կորուստները գրեթե սպառեցին իրա բանակի մարտունակ պաշարը և անձնակազմի հետ խնդիրները շատ ավելի լուրջ էին քան հիմա, Ռուսաստանը անցնելով Խերսով-Խարկովի օպերացիայով քաղել է դասեր ու հիմա դրանք ցուցադրում է։ Կան նաև այլ յուրահատկություններ որոնք իրենց ազդեցություն ունեն մարտի դաշտի վրա՝ օրինակ Ռուսաստանը փոփոխության ենթարկեց իրա արտաքին քաղաքականությունը, սակայն միայն միջին և խոշոր երկրների նկատմամբ (Պարսկաստան, Հյուսիսային Կորեյա, Չինաստան, Հնկաստան, Աֆրիկյան երկրներ և այլ)։ Արդեն իրա արտաքին քաղաքականության մեջ ավելկի շատ է նկատվում իրական դաշնակցային հարաբերությունների ստեղծման, արժեքավորման և պահպանման անհրաժեշտությունը։ Աղբյուրը` Մարատ Եգանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
