«Կառավարության որոշմամբ լուծարվեց շուրջ 22 մլն գրականություն ունեցող 60-ամյա հսկան». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանում վերջին աշխատանքային օրն էր։
Կառավարության որոշմամբ լուծարվեց շուրջ 22 մլն գրականություն ունեցող 60-ամյա հսկան։
Շուրջ 72 նվիրյալ աշխատակից դարձավ գործազուրկ։
Գրադարանն իր բնույթով եզակի է․ արտոնագրային ֆոնդը կազմում է 17 մլն անուն/18 մլն օրինակ փաստաթուղթ աշխարհի 77 երկրներից՝ 66 լեզուներով։
Հարուստ ֆոնդերը ներառում են տեխնիկական փաստաթղթերի հատուկ տեսակներ՝ արտոնագրեր, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր, արտադրությանը վերաբերող տեխնիկական պայմաններ, արդյունաբերական կատալոգներ, ինչպես նաև գիտատեխնիկական ուղղվածության ոլորտն ընդգրկող տարատեսակ փաստաթղթային հարուստ ֆոնդեր՝ գրքեր, պարբերական և էլեկտրոնային հրատարակություններ, սեղմագրային հանդեսներ, ատենախոսության սեղմագրեր։
Ցավալի էր տեսնել եզակի փաստաթղթերն ու գրքերը և մտածել դրանց անհայտ ճակատագրի մասին։ Սա ի՞նչ է, եթե ոչ միտումնավոր քայլ՝ հերթական հարվածն հասցնելու մեր գիտությանն ու կրթությանը։
Աշխատակիցների հետ հանդիպմանը նշեցի, որ իրենց պայքարն այս ամիսներին իզուր չի անցել։ Լիահույս եմ, որ ոչ հեռավոր ապագայում կչեղարկվի նման անհիմն որոշումը, և Գիտատեխնիկական գրադարանը կշարունակի իր գործունեությունը՝ հիմք հանդիսանալով գիտության, տնտեսության, արդյունաբերության զարգացման համար»։

Երկու օր է՝ պատգամավորը հաճախ արտասվում է ԱԺ միջանցքում․ «Ժողովուրդ»
6509:24
Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ»
4809:12
«ԱՄՆ-ն կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում»․ #NBC
13009:01
«Սաուդյան Արաբիան ունի և՛ փող, և՛ տեխնիկա, սակայն չունի այն լծակը, որը կարող է ստիպել հակառակորդին կանգ առնել»․ Արտակ Զաքարյան
9603:06
«Այստեղ արդեն սահման է անցնում ոչ թե բառը, այլ պետությունը»․ Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ)
10302:06
«Առևտրականների կյանքն ու անվտանգությունը թողնված է «բախտի քմահաճույքին»»․ Կարեն Հեքիմյան
10201:06
«Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին»․ պաշտպանական թիմ
11200:12
«Մարդ պետք է այնքան բարձր հեղինակություն ունենա, որ իրեն դիմավորեն իր օդաչուն և բորտուղեկցորդուհին»․ Էդգար Ղազարյան
12900:00