Google-ը վերջնականապես անջատել է դրամայնացումը ՌԴ-ից աշխատող YouTube բլոգերների համար

Google-ը վերջնականապես անջատել է դրամայնացումը Ռուսաստանի Դաշնությունից աշխատող YouTube բլոգերների համար: Գովազդի միջոցով բովանդակության դրամայնացման աշխարհի ամենամեծ ծառայությունը՝ AdSense-ը, դադարեցրել է աշխատանքը Ռուսաստանում, գրում է Reuters-ը։ Այս գործիքը թույլ էր տալիս ռուս բլոգերներին YouTube-ում գումար աշխատել գովազդի միջոցով, երբ վիդեո հոսթինգ կայքն անջատեց դրամայնացումը Ռուսաստանի Դաշնությունից գործող օգտատերերի համար:
«Մենք անջատում ենք բոլոր AdSense հաշիվները, որոնց գտնվելու վայրը Ռուսաստանն է, դա նշանակում է, որ այլևս հնարավոր չի լինի դրամայնացումից եկամուտ ստանալ նման հաշիվների միջոցով»,- ասվում է օգտատերերին ուղղված նամակում:
Google-ը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչն է ստիպել ընկերությանն ընդունել այս որոշումը, մինչդեռ Reuters-ը հիշեցրել է վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանում YouTube-ի արագության նվազման մասին։ Ինչպես նշում են լրատվամիջոցները, այս գործիքի դադարեցումը կազդի ոչ միայն Youtube-ի բլոգերների, այլև ռուսական կայքերի բոլոր սեփականատերերի վրա, որտեղ տեղադրվել է AdSense գովազդը։

«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
7703:06
«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
9601:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
181Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
115Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
109Երեկ, 22:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
120Երեկ, 22:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
202Երեկ, 21:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
195Երեկ, 21:31