«Հալա՛լ լինի քեզ, Նիկոլ Փաշինյան, կատարեցիր Սերժին տված խոստումդ». Նորիկ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Օրեր առաջ մեծ շուքով ազդարարվեց, որ նոր քրեական hետապնդում է հարուցվել Միքայել Մինասյանի նկատմամբ, որ նա անցնում է 76 դրվագով, իսկ պետության հասցված վնասը կազմում է 350 մլն ԱՄՆ դոլար։
Վերը նշվածից կարելի է հանգել հետևության, որ սկսվել է հայտնի Միշիկին, կամ ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, Հայաստանի ամենակոռումպացված ընտանիքի հաջորդ անդամին մաքրելու և արդարացնելու գործընթացը։
Այս պահից կարելի է համոզված պնդել, որ Միքայել Մինասյանը պատասխան չի տալու իր արածների համար՝ շատ պարզ պատճառով․ Եթե Նիկոլի ղեկավարած երկրում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն արդարացվում են, ուրեմն որքանո՞վ է արդարացի, որ պատասխան տա նրանց տրամաչափից 15 անգամ փոքր մեկը, առավել ևս այն դեպքում, որ եթե նույնիսկ համարենք, որ Միշիկին վերագրվող ենթադրյալ արարքները հարյուր տոկոսով համապատասխանում են իրականությանը, ապա վստահաբար կարելի է պնդել, որ այդ ամենը Միշիկը չէր կարող անել առանց Սերժ Սարգսյանի գիտության ու համաձայնության, կամ այսպես ասած՝ առանց Սերժի դաբրոյի։
Հետևաբար, եթե Նիկոլի օրոք Սերժն արդարացվում է, վերը նշվածի համատեքստում որքանո՞վ է բարոյական, որ Միշիկին դաբրո տված Սերժը արդարացվի, իսկ Միշիկը պատասխան տա ինչ-որ 350 միլիոն ԱՄՆ դոլարի համար։
Արդար չէ՛, պարո՛ն Փաշինյան, արդար չէ՛․․․
Իսկ եթե լուրջ, հալա՛լ լինի քեզ, Նիկոլ Փաշինյան, տղամարդու պես պահեցիր ու կատարեցիր Սերժին տված խոստումդ, որ որևէ մեկը պատասխան չի տալու, դեռ ավելին, բոլորին մաքրելու և սրբացնելու ես․․․
Հ․Գ․ Մի քիչ հույս կա, որ ժողովուրդը կամաց-կամաց հասկանում է, թե իրականում ինչ է տեղի ունեցել մեզ հետ․․․»:

«Շահի աշխարհում հայերս «արժեք», «քաղաքակրթություն» ասելով կարծում ենք՝ հնարավոր է ապահովել հարատևում». Արա Պողոսյան
8803:06
«Որևէ տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը չի կարող փոխել այնտեղ գտնվող մշակութային ժառանգության ազգային, պատմական ինքնությունը». ԱԺԲ
8902:06
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
18400:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
213Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
199Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
126Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
235Երեկ, 18:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
119Երեկ, 16:24