Ռուսաստանում ՀՀ նորանշանակ դեսպանը մինչև վերջերս բիզնես ուներ այդ երկրում
![]() 260 Հինգշաբթի, 15 օգոստոսի, 2024 թ., 16:12 Օգոստոսի 14-ին նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետի առաջարկով Գուրգեն Արսենյանին նշանակել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Մինչև անցյալ տարի Արսենյանը Ռուսաստանում բիզնեսի սեփականատեր էր, գրում է «Հետք»-ը: Գուրգեն Արսենյանի հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նա ԱԺ ամենահարուստ պատգամավորներից էր: Ըստ իր վերջին՝ 2023թ. տարեկան հայտարարագրի՝ Արսենյանը բաժնեմաս ուներ 8 ընկերություններում, որոնցից 7-ը հայկական են, 1-ը՝ ռուսական: Այդուհանդերձ, հայկական ընկերություններից մեկը՝ «Էլդորադո-Արմեն» ՍՊԸ-ն, որտեղ Գ. Արսենյանը 51 % փայ ուներ, 2020-ին սնանկ է ճանաչվել, իսկ 2023-ի տարեվերջին սնանկության գործն ավարտվել է ընկերության լուծարումով: 2023-ի հունիսից չկա նաև միակ ռուսական ընկերությունը՝ «Վկրեդիտ24» ՍՊԸ-ն, սակայն նախկին պատգամավորի 2023թ. տարեկան հայտարարագրում չի երևում, որ ընկերությունն այլևս գոյություն չունի: Արսենյանն այդ հայտարարագրում նշել է, որ տարեվերջի դրությամբ եղել է ընկերության 13 %-ի սեփականատեր: Ավելին՝ 2021-ին պատգամավոր դառնալուց առաջ նա 400 հազ. դոլար անտոկոս փոխառություն էր տվել այս ընկերությանը. 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ փոխառության չափն անփոփոխ էր: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Ապրիլի 2-ից Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
6021:48
«Վերաքննիչ բողոք ենք մուտք անելու և հրատապ դիմում ենք ներկայացնելու Գլխավոր դատախազին»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
8021:42
«Ընտրություններին կարող են մասնակցել բացառապես հայկական անձնագրեր ունեցող թեկնածուները». Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին (տեսանյութ)
11520:42
«Իշխանությունը վախեցավ սերնդային ալիքից և դիմեց ճնշումների»․ Արմեն Հովասափյան
10220:30
Պուտինը հույս հայտնեց, որ ռուսամետ քաղաքական ուժերը կկարողանան մասնակցել ընտրություններին
15020:28
«Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավումը դրական ազդեցություն է ունենում Երևանի և Մոսկվայի հարաբերությունների վրա». Նիկոլ Փաշինյան
15520:21
«ՀԱՊԿ-ն չէր կարող միջամտել 2022-ին Պրահայում ՀՀ ղեկավարության հայտարարություններից հետո». Պուտին
17920:10
«Տեղի է ունեցել սադրանք․ սադրողը եղել է պետության ղեկավարը»․ Հակոբ Բադալյան
10319:42
