ՀՀ-ն պատրա՞ստ է ընդունել Ադրբեջանի նախապայմանները. ԱԳՆ-ն ոչինչ «չի պատասխանել». «Ժողովուրդ»
![]() 262 Ուրբաթ, 16 օգոստոսի, 2024 թ., 08:48 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԱԳՆ-ն բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է մեկամսյա ժամկետում հստակեցնել և խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Այսինքն՝ արտաքին քաղաքականության գերտեսչությունը նշված հարցի վերաբերյալ ոչինչ չի պատասխանել: Հիշեցնենք, որ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է, որ երկու նախապայման է առաջ քաշել՝ ԵԱՀԿ համանախագահության լուծարում և ՀՀ Սահմանադրության փոփոխություն: Նաև հարցադրում էինք կատարել, թե այս թեմայի շուրջ ինչ դիրքորոշում ունի ՀՀ-ն, արդյոք պատրաստ է Հայաստանն ընդունել Ադրբեջանի նախապայամնները և այդ նախապայմաններից զատ՝ Ադրբեջանը այլ նախապայման առաջ քաշել է, թե՞ ոչ։ ԱԳՆ-ից պատասխանել են․ «Հայտնում ենք, որ հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել հարաբերությունների համապարփակ կարգավորման և առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում»։ Սահմանադրության փոփոխման վերաբերյալ հարցին էլ պատասխանել են, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործը»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
