«Եթե Վազգենն այս ամենը տեսներ, առաջինը կխփեր սեփական եղբորը»․ Վարդան Ղուկասյան
![]() 377 Շաբաթ, 17 օգոստոսի, 2024 թ., 14:00 «ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն արձագանքել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ-ն զենքեր է ձեռք բերում, որոնց հակազդեցությունը Բաքուն չունի։ «Ո՞ւր ա, էդ զենքին քանի՞ տիրապետող կա։ Հլը հելի, գնա զորամասեր, ֆռա, տես՝ ի՞նչ տեխնիկա կա, ի՞նչ նորամուծություն կա, կա՞, թե՞ չկա։ Էդ ում **ով ես տենց ելույթ ունենում»,- ասել է Ղուկասյանը։ Անդրադառնալով Արամ Սարգսյանի տարբեր ելույթներին՝ նշել է․ «Որոշակի միամիտ մարդիկ Գյումրիում ասում են՝ դե Վազգենի քուրն ա, դրա համար մենք իրան ձեն կտանք։ Սիրելի՛ գյումրեցիներ, վստահեցնում եմ՝ եթե Վազգեն Սարգսյանը սաղանա ու էս ամենը նրա դեմը դնենք, եթե նա լսի Արամի ելույթները, տեսնի հակապետական գործունեությունը, առաջինը ոչ թե Նիկոլին, այլ եղբորը ******։ Ասում ա՝ Նիկոլը Ղարաբաղը չհանձնեց․․․ Վազգենին որ ասեին՝ առանց կրակոց հանձնեցին Քելբաջարը, առանց կրակոց հանձնեցին Ստեփանակերտը, Արցախը ու այս ամենի գլխավոր դերում իշխանության թիվ մեկ աջակիցը քո եղբայրն է, նա առաջինը կխփեր սեփական եղբորը»,- նշել է Ղուկասյանը։ Աղբյուրը` Վարդան Ղուկասյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
