«Պատմության խեղաթյուրո՞ւմ, թե՞ քաղաքականացված պատմություն»․ Էդգար Հովհաննիսյան

Մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ հերթական ոդիսականից հետո երաշխավորում է ստացել հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագիրքը, որը կրկին հրատարակության է պատրաստել տխրահռչակ «Մասնակցային դպրոցը»։
Այս դասագրքի 82-րդ էջում Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միացումը համարվում է «բռնակցում»։
Հայտնի է, որ այդ ժամանակաշրջանում՝ 19-րդ դարի սկզբներին, Արևելյան Հայաստանի տարածքում, ցավոք սրտի, գոյություն չուներ որևէ հայկական անկախ կամ կիսանկախ պետական կազմավորում։ Այդ պարագայում, անշուշտ բռնակցում/անեքսիա եզրույթի կիրառումը բացարձակ տեղին կլիներ։
Երկու կայսրությունների միջև մղված պատերազմներում որևէ տարածքի մեկից մյուսին անցնելը բռնակցում կարող է ընկալվել միայն պարտվող կայսրության տեսանկյունից։ Իսկ հայկական տեսանկյունից երևույթի նման մեկնաբանումը պատմական իրողությունների խեղաթյուրման կամ ներկա աշխարհաքաղաքական քամիների ազդեցության արդյունք է։
Հաճախ ենք լսել, որ պատմությունը քաղաքական գիտություն է, սակայն ծայրահեղ քաղաքականացված պատմության ուսուցումը կապ չունի ոչ միայն գիտության, այլ նաև վտանգավոր է կրթության տեսանկյունից։
Միայն պատմության օբյեկտիվ ներկայացումը կարող է լիարժեքորեն կատարել իր կրթական ու դաստիարակչական առաքելությունը»։

«Նախարարությունը պատրաստվո՞ւմ է վերանայել պատմական Հայաստանին առնչվող բովանդակությունը դպրոցական դասագրքերում»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
68928.08.2026, 13:12
Ժաննա Անդրեասյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
68528.08.2026, 12:18
«Չի կարելի էսքան չսիրել երեխեքին ու էսքան պաշտել ձևականությունը». Վահրամ Թոքմաջյան
73927.08.2026, 23:00
Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
74927.08.2026, 22:24
«Եթե մարդը դպրոցից սովորել է պատասխանը պարզապես ընդունել, ապա ԱԲ ձեռքում կարող է շատ հեշտ մոլորվել». Սմբատ Գոգյան
56426.08.2026, 22:12
Եգիպտոսը հեռացրել է Իսրայելը դպրոցական դասագրքի քարտեզից
193324.08.2026, 02:11
OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
406819.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
118918.08.2026, 18:36