Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան
384
Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2024 թ., 01:06

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով․ «Այս քարտեզը, որ նկարագրում է ՀՀ բնակչության տեղաբաշխվածությունը, երեկ հրապարակել է իմ լավ գործընկեր Հայկ Բարսեղյանը:
Այս մասին ես ու Հայկը շատ ենք խոսել, այս մասին անդադար խոսում եմ իմ ընկերների հետ:
Իմ հանգուցյալ բարեկամ Նժդեհ Բաղրամյանը դառը հումորով ասում էր՝ հայերին միայն Երևան է հետաքրքրում, մի հատ միջանցք ենք թողնում դեպի Էջմիածին՝ աղոթքի գնալու, մեկ այլ միջանցք՝ Ծաղկաձորում խրախճանքի համար...
Սա աղետ է... ՀՀ 3 միլիոնից պակաս բնակչության 2 միլիոնից ավելին ապրում է Երևանում և շրջակայքում, մյուս 1 միլիոնի մի մասն էլ ձգտում է դեպի Երևան:
Մենք դառնում ենք Արարատյան Հանրապետություն:
Մեր գյուղերը ծերանում ու դատարկվում են:
Մեր երիտասարդների համար գյուղից հեռանալը փրկության նման մի բան է դարձել:
ՀՀ ժողովրդագրությունն ու Երևանում կուտակվելը մեծագույն մարտահրավեր են»։

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան
«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան
Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան