Բողոքի ակցիա. ՄԱԿ-ից պահանջում են վերադարձնել Բաքվում պահվող հայ գերիներին․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
![]() 228 Երկուշաբթի, 19 օգոստոսի, 2024 թ., 12:27 Քաղաքացիները «Հայկանդուխտ» ավանդապաշտ ժողովրդավարական կուսակցության նախաձեռնությամբ բողոքի ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ։ Նրանք պատրաստվում են նամակ փոխանցել ՄԱԿ-ի մշտական համակարգողին՝ մտահոգություն հայտնելով ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը Ադրբեջանում անցկացնելու որոշման վերաբերյալ․ «Այս որոշումը անհամատեղելի է ՄԱԿ-ի նպատակների և արժեքների հետ՝ հաշվի առնելով մարդու իրավունենքի հարցերում Ադրբեջանի անպատասխանատու վարքագիծը ։ Ադրբեջանի բանտերում շարունակում են անօրինական պահվել հայ գերիներ, սա հակասում է միջազգային իրավունքի նորմերին և մարդու իրավունքներին»,-գրված է նամակում։ Ակցիայի կազմակերպիչները մտահոգություն հայտնեցին, որ COP29-ից հետո Ադրբեջանի իշխանությունները կարող են խոչընդոտել հայ գերիների ազատ արձակում։ Նրանք կոչ են անում ՄԱԿ-ին պահանջել Ադրբեջանից՝ անհապաղ ազատ արձակել Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին: Ակցիային մասնակցում են նաև անհետ կորած զինծառայողների ծնողները։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
