Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

««Ֆեյսբուք»-ով խոսում եմ, «ՏիկՏոկ»-ով խոսում եմ, «Ինսթագրամ»-ով խոսում եմ, կենդանի խոսում եմ, քնած խոսում եմ». Նիկոլ Փաշինյան

««Ֆեյսբուք»-ով խոսում եմ, «ՏիկՏոկ»-ով խոսում եմ, «Ինսթագրամ»-ով խոսում եմ, կենդանի խոսում եմ, քնած խոսում եմ». Նիկոլ Փաշինյան
192
Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2024 թ., 00:00

Պարույր Սևակ գյուղի բնակիչները Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում դժգոհեցին 16 միլիոնի ծրագրով կառուցվող անհատական բնակելի տների գործընթացից: Նրանք փաստեցին, որ ուրիշ տեղերից եկել են, տներ են կառուցում այդ ծրագրով, այնինչ գյուղաբնակները, որ 40 տարուց ավելի ապրում են տնակներում կամ վարձով, մնացել են ծրագրից դուրս:

«Էդ նրանից ա, որ նրանք լսեցին, իմացան, գործեցին: Նրանից ա, որ ինքը կամ իրա երեխեն գիտի՝ ոնց էդ ծրագրից օգտվի, գնում, օգտվում ա»:

«Նույն բանն էլ մենք ենք անում, ուրիշները եկել, օգտվում են, մենք՝ չէ»,- հակաճառեց գյուղի բնակչուհիներից մեկը:

«Չենք հասկանում իրար: Ամիսներով, տարիներով խնդրեցինք, ասցինք՝ ծրագիրը արեք, արեք: (Ասացիք) դե լավ է, դե փող չկա, հավես չկա, զահլա չկա, տրամադրություն չկա, եղանակ չկա: Հենց ծրագիրը կանգնեցրին, սաղ Հայաստանն ասում ա՝ վաաայ, ծրագիրը փակվեց:

«Հեռուստացույցով խոսում եմ, ««Ֆեյսբուք»-ով խոսում եմ, «ՏիկՏոկ»-ով խոսում եմ, «Ինսթագրամ»-ով խոսում եմ, կենդանի խոսում եմ, քնած խոսում եմ: Իսկ դուք՝ ա, լավ, էլի ստից մտից բաներ են ասում»,- հունից դուրս եկավ Փաշինյանը: