Գյուղացիների ձեռքից հողերը կվերցնեն, որ քաղաք կառուցեն. «Ժողովուրդ»
![]() 127 Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2024 թ., 09:24 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․«Տեղեկացանք, որ այսօր ՀՀ կառավարության նիստում որոշվելու է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ սահմաններ գերակա շահ ճանաչելու հարցը։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կառավարությունը նպատակ ունի Սասունիկ համայնքում հողերը վերցնել գյուղացիների ձեռքից և այնտեղ Ակադեմիական քաղաքի ծրագիրն իրականացնել։ Պաշտոնական փաստաթղթերից տեղեկացանք նաև, որ հարցը զեկուցելու է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ըստ այդ նախագծի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 1802-Լ որոշմամբ հաստատված «Ակադեմիական քաղաք» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման նպատակով սույն որոշման NN 1, 2 եւ 3 հավելվածներում նկարագրված՝ Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ՝ հետևյալ հիմնավորումներով՝ ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ ծրագիրը միտված է տնտեսական կայուն և առաջընթաց զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը՝ ժամանակակից կրթական, հետազոտական եւ նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր ստեղծելու միջոցով։ Ակադեմիական քաղաքը երաշխավորելու է ձեռք բերված գիտելիքի լավագույն կիրառությունը՝ ծառայելով հանրությանը սոցիալական, տնտեսական և մշակութային մարտահրավերների հաղթահարման համար, ինչպես նաև հանրային և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ ապահովելու է ստեղծվող գիտելիքի, տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրումն ու ծառայեցումը հանրային բարեկեցությանն ու առաջընթացին։ Ի դեպ, վերջնաժամկետը սահմանված է մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը, իսկ այս ծրագրի իրականացման լիազոր-պատասխանատուն էլ Արագածոտնի մարզպետն է լինելու՝ Սերգեյ Մովսիսյանը։ Հավելենք նաև, որ նշված է՝ այս հայտարարությունը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման հաջորդող 10-րդ օրը»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
