«Ռուսաստանն իր հարևաններից պահանջում է ինքնահանձնվել»․ Արամ Սարգսյան
![]() 145 Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2024 թ., 10:36 «Ռուսաստանն անհույս ճիգեր է գործադրում, քանի որ հասկանում է, դուրս է մնում տարածաշրջանից, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում այլևս գործոն չէ և ուզում է դրա մեղքն ամբողջությամբ դնել Հայաստանի վրա, ինչին դեմ չէ Ադրբեջանը»,-Հանրայինի եթերում ասաց Արամ Սարգսյանը։ «Ռուսաստանը փորձում է խնդիրները լուծել միայն սեփական շահերից ելնելով՝ առանց որևէ կանոններ հաշվի առնելու։ Արևմուտքը նույնպես գործում է սեփական շահերից, սակայն Արևմուտքն ունի սկզբունքներ, օրինակ՝ ժողովրդավարությունը, որը գերկարևոր սկզբունք է։ Արևմուտքը գնահատում է պետությունների ինքնիշխանությունը, մարդու իրավունքները։ Այն վերաբերմունքը, որն ունի Ռուսաստանը իր հարևանների նկատմամբ մազոխիզմի է նման։ Նրանք իրենց հարևաններից պահանջում են ինքնահանձնվել»,-ասաց Սարգսյանը՝ խոսելով նաև Ռուսաստանի թողտվությամբ Արցախի հայաթափման մասին։ «Ի՞նչ կարող է առաջարկել Ռուսաստանը։ Նա չի կարող Ալմա Աթայի 1991թ․ հռչակագրով ճանաչել Հայաստանի սահմանները, քանի որ ճանաչելու դեպքում ստիպված է լինելու ճանաչել նաև Վրաստանի, Մոլդովայի և Ուկարինայի տարածքային ամբողջականությունը։ Ռուսաստանը չի կարող մեզ սպառազինություն տալ Ադրբեջանի դեմ պայքարելու համար, որովհետև ինքն է ասօր զենք գնում։ Եթե Ռուսաստանը կարող էր զսպել Ադրբեջանին, նա դա պետք է աներ Լեռնային Ղարաբաղում»,-ասաց Սարգսյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
