«Մարաթուկ մշակույթի կենտրոն»-ի տնօրենի՝ հափշտակության գործի վարույթն ավարտվել է
![]() 164 Հինգշաբթի, 22 օգոստոսի, 2024 թ., 18:54 Ավարտվել է նախկին «Մարաթուկ մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ում կատարված՝ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության վերաբերյալ վարույթով, չորս մեղադրյալի մասով, նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը, 2013-2020թթ. ընթացքում, Երևանի համայնքապետարանի կողմից ՀՈԱԿ-ի տնօրենին իրավաբանորեն տնօրինելու իրավունքով հանձնված դրամական միջոցները հափշտակելու դիտավորությամբ, իր հարազատներին, ազգականներին և մտերիմներին՝ ընդհանուր 5 անձի, հրամանագրել է մշակութային կենտրոնի փոխտնօրենների, գեղարվեստական մասի մենակատարների հաստիքներին։ Սակայն, քաջատեղյակ լինելով վերջիններիս կողմից աշխատանքի չհաճախելու, գործառութային պարտականությունները չիրականացնելու մասին, հաշվարկվել և յուրաքանչյուր ամիս սահմանված աշխատավարձի և այլ հավելումների չափով գումարային փոխանցումներ են կատարվել նրանց բանկային հաշիվներին։ Այդ կերպ, վերջիններիս օժանդակությամբ, ՀՈԱԿ-ի տնօրենը հափշտակել է իրեն վստահված՝ Երևան համայնքի առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 7.428.900 ՀՀ դրամ գումարը: Ձեռք բերված փաստերի հիման վրա նախկին ՀՈԱԿ-ի տնօրենի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ Նրա նշված հարազատներից և մտերիմներից չորսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ևս մեկ ազգականի նկատմամբ՝ 46-256-րդ հոդվածի 1-ին մասով: Չորս անձի, այդ թվում՝ տնօրենին, ներկայացվել են մեղադրանքներ: Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: Մյուս երկու անձանց նկատմամբ, որոնք բացակայում են հանրապետությունից, հայտարարվել է հետախուզում, և նրանց մասով առանձնացված վարույթով նախաքննությունը շարունակվում է: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
