Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Հայրենիք ու բնօրրան կորցնելուց էլ աշխարհում առաջինը մենք ենք»․ Արթուր Գևորգյան

«Հայրենիք ու բնօրրան կորցնելուց էլ աշխարհում առաջինը մենք ենք»․ Արթուր Գևորգյան
191
Ուրբաթ, 23 օգոստոսի, 2024 թ., 17:06

Քանդակագործ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամենատիպիկն այն է, որ «աշխարհում առաջինը» լինելու համար հայը կսարքի Քրիստոսի ամենամեծ արձանը։
Կուրախանա, որ առաջին բանկոմատը, առաջին ֆոնը, առաջին էս ինչը ինքն է արել, բայց դա կարճ ուրախության համար է, քանի որ ուղիղ 1000 տարի առաջինը լինելով, իր երկիրը ձեռքից առնում են ու անվերջ դուրս հրավիրում իր տնից։
Հաղթանակի տոները ձեռքից խլում, անվերջ կոտորում ու սարսափի հասցնում, որ կորցրածի անունը չտա։
Հայրենիք ու բնօրրան կորցնելուց էլ աշխարհում առաջինը մենք ենք»։

Աղբյուրը`   Արթուր Գևորգյան