Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Կրեմլը Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից մանրամասներ է հայտնել

Կրեմլը Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից մանրամասներ է հայտնել
342
Ուրբաթ, 23 օգոստոսի, 2024 թ., 14:18

Կրեմլում հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ հետագայում ևս աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման հարցում։

Բացի այդ, զրույցի ընթացքում նշվել է առևտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկան։