«Եվրոինտեգրմանը ոչ ոք էլ դեմ չէ, բայց հաշվի չառնել այս իրողությունները` շատ վտանգավոր է». Գարիկ Քեռյան
![]() 247 Շաբաթ, 24 օգոստոսի, 2024 թ., 19:54 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի Հանրապետության ներկան, ապագան և ընդհանրապես զարգացման և գոյատևման պայմանները մեծապես կապված են և պայմանավորված են հարևան պետությունների հետ հարաբերություններով և հարավկովկասյան և մերձավորարևելյան տարածաշրջանային զարգացումներով: Ճիշտ արտաքին քաղաքական որոշումների ընդունումը հրամայաբար պահանջում է հաշվի առնել այս հանգամանքները: Հիմա Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը, կարծես թե, ցանկանում են հաստատակամ տանել արևմտյան ուղղությամբ, դեպի Բրյուսել և Վաշինգթոն: Իհարկե, եթե Հայաստանը լիներ, օրինակ, արևելյան կամ կենտրոնական Եվրոպայում, կամ լիներ մերձբալթյան պետություն, պարզ է, որ ապուշություն կլիներ այլ ճանապարհն ընտրելը, որովհետև արևմտյան քաղաքական համակարգերն ու տնտեսություններն այսօր զարգացման ամենաբարձր մակարդակի են և օրինակելի բոլոր ազգերի համար: Սակայն արտաքին քաղաքական ուղու հաջողությունն առաջին հերթին պայմանավորվում է աշխարհագրությամբ, այդ գործոնի անտեսումը կբերի նոր մարտահրավերներ և կորուստներ: Հիմա թարմացնենք մեզ, դիտելով մեր շրջապատող պետությունների վերաբերմունքը Հավաքական Արևմուտքի նկատմամբ: Իրանը և Ռուսաստանն Արևմուտքի հետ կոշտ ռազմաքաղաքական դիմակայության մեջ են և ենթարկվում են դրակոնյան պատժամիջոցների: Թուրքիան և ողջ արաբական աշխարհը Գազայի հատվածում ընթացող պատերազմի պատճառով խիստ ընդգծված բացասական վերաբերմունք ունեն: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց, որ Արևմուտքն այլևս ոչ մի բարոյական իրավունք չունի խոսելու մարդու իրավունքներից և արժեքներից: Ադրբեջանը, որ ռազմաքաղաքական ինտեգրման մեջ է Թուրքիայի հետ և միաժամանակ հմտորեն մանևրում է Ռուսաստանի և Իրանի մեջտեղում, հիմա նույնպես բացասական է ընդունում Հայաստանի վրա ԱՄՆ և ԵՄ ազդեցության տարածման իրողությունները: Եվրոդիտորդների ներկայությանը բացասական գնահատականներ են տրվել և Մոսկվայում, և Թեհրանում և Բաքվում: Մնաց Վրաստանը, որտեղ օտարերկրյա ազդեցության մասին օրենքի ընդունումից հետո հարաբերությունները Վաշինգթոնի և Բրյուսելի հետ գլխիվայր շրջվել են, դադարեցվել են արևմտյան օգնությունները, նույնիսկ խոսում են պատժամիջոցների մասին: Այստեղ պատճառն իհարկե հասկանալի է, Վրաստանը չմիացավ հակառուսական պատժամիջոցներին: Ես փաստարկներ թվարկեցի, որոնք անքննելի ճշմարտություններ են և այստեղ նորույթ հայտնագործված չէ: Պարզապես համոզված եմ, որ այս ամենը գիտեն, գուցե ինձնից էլ շատ ավելի լավ բոլոր նրանք ովքեր սկսել են եվրոինտեգրման հանրաքվեի կազմակերպման և անցկացման աշխատանքները: Եվրոինտեգրմանը ոչ ոք էլ դեմ չէ, բայց հաշվի չառնել այս իրողությունները՝ շատ վտանգավոր է»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
