Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Իսակովի պողոտայի այս դիտահորը դարձել է 100-ավոր մեքենաների ջարդուխուրդի պատճառ»․ Էդուարդ Հայրումյան

«Իսակովի պողոտայի այս դիտահորը դարձել է 100-ավոր մեքենաների ջարդուխուրդի պատճառ»․ Էդուարդ Հայրումյան
163
Կիրակի, 25 օգոստոսի, 2024 թ., 12:48

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արդյո՞ք Երևանի քաղաքապետարանի հազարավոր աշխատակիցներից գոնե մեկ հոգի չի նկատել արդեն մեկ ամսից ավել Իսակովի պողոտայում գտնվող այս բաց ու քայքայված դիտահորը, չեմ կարծում։
Արդյո՞ք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոչ մի մի պաշտոնյա չի նկատել իր թաղամասի ամենագլխավոր պողոտաներից մեկի այս վիճակը, չեմ կարծում։
Ուղղակի երևի ասող չի եղել, որ անեն։
Այս դիտահորն արդեն մեկ ամսից ավել է ինչ այս վիճակում է ու այն դարձել է 100-ավոր մեքենաների ջարդուխուրդի պատճառ։