Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Իսահակ Նյուտոնն ու Փաշինյան Նիկոլը»․ Կարեն Հեքիմյան

«Իսահակ Նյուտոնն ու Փաշինյան Նիկոլը»․ Կարեն Հեքիմյան
218
Կիրակի, 25 օգոստոսի, 2024 թ., 16:12

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսահակ Նյուտոնն ու Փաշինյան Նիկոլը․
Ինչո՞վ է Փաշինյան Նիկոլը տարբերվում Իսահակ Նյուտոնից:
1666թ Իսահակ Նյուտոնը հանգստանում էր իր մոր այգում՝ խնձորենու տակ: Ծառի ճյուղից խնձոր ընկավ: Նայելով ընկնող խնձորին, Նյուտոնը հայտնագործեց ձգողականության օրենքը:
2024թ օգոստոսին Փաշինյան Նիկոլը հյուրընկալվել էր իր հարազատների տանը՝ Ռուբինյանց 2 հասցեում: Շենքից խնձոր ընկավ: Նայելով ընկնող խնձորին, Փաշինյան Նիկոլը կարգադրեց հայտնաբերել և պատժել խնձոր նետողին:
Ի՞նչ կլիներ, եթե Իսահակ Նյուտոնը 1666թ ձգողականության օրենքը հայտնաբերելու փոխարեն կարգադրեր կտրել խնձորենին:
Ի՞նչ կլիներ, եթե Փաշինյան Նիկոլը 2024թ օգոստոսին խնձոր նետողին հայտնաբերելու և պատժելու փոխարեն ուսումնասիրեր Իսահակ Նյուտոնի 3-րդ օրենքը, ըստ որի, յուրաքանչյուր ազդումն ունի հավասար և հակադիր հակազդում»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան