«Մարզպետարանի ակնհայտ սուտ, անհեթեթ պատասխանը». Ոսկան Սարգսյան
![]() 178 Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2024 թ., 09:06 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Օգոստոսի 15-ին 22 հարցից բաղկացած տեղեկատվական հարցում եմ ուղարկել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին։ Օգոստոսի 22-ին մարզպետարանից, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանի ստորագրությամբ ստացել եմ հետևյալ պատասխանը․ «2024 թվականի օգոստոսի 15-ի ՀՀ Տավուշի մարզպետին դիմած Ձեր հարցման հայտնում ենք, որ նշված հարցերի վերաբերյալ Ձեզ նախկինում բազմիցս պատասխանվել է»։ Մարզպետարանում մի շաբաթ մտածո՞ւմ էին նման սուտ պատասխան հնարելու համար։ Ուղարկածս հարցման մեջ ընդգրկված հարցերին մարզպետը նախկինում, ժամանակագրության առումով չէր կարող պատասխանել ու չի պատասխանել։ Տեղեկատվական հարցման կետերից մեկով հարցրել եմ՝ օգոստոսի 15-ի դրությամբ որքան են կազմում մարզի 4 համայնքների հողի հարկի և գույքահարկի գծով նախկինից առկա ապառքները։ Եվ նման բազում հարցում, որոնց պատասախանը մարզպետը նախկինում չի տվել։ Մարզպետարանն ուղարկել է ակնհայտ սուտ, անհեթեթ պատասխան։ Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Ն․ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը նեղացել է քննադատությունից, մասնավորապես իմ այն նյութից, որ ինքը տեղյակ չի եղել այն բանից, որ իր կողմից համակարգվող Խաշթառակի ժամանակավոր կամրջի շինարարությունը ավարտվել է, կամուրջը օգոստոսի 6-ից գործում է, դրանից 8 օր անց՝ օգոտոսի 14-ին կամրջի գործարկման ժամկետի վերաբերյալ հարցիս պատասխանում մարզպետարանը լրագրողիս հայտնել է, որ կամրջի շինարարական աշխատանքները շարունակվում են»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
1409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
3909:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
5109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8307:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
173Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
211Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
169Երեկ, 23:00
