Դատարանը վարույթ է ընդունել Պրոբացիայի ծառայության գործողությունների դեմ Առուշանյանի բողոքը
![]() 223 Երկուշաբթի, 26 օգոստոսի, 2024 թ., 16:00 Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի բողոքը՝ Պրոբացիայի ծառայության գործողությունների դեմ: Նիստը տեղի է ունենալու գրավոր ընթացակարգով, այն քննելու է դատավոր Գոռ Գասպարյանը։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը՝ փոխանցելով դատական դեպարտամենտից ստացած տեղեկատվությունը։ Հիշեցնենք, որ Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել դատարան քաղաքապետ Առուշ Առուշանյանին ազատազրկելու համար: Արդո՞ք Առուշանյանի բողոքը սրա հետ կապ ունի, պարզ չէ, անցած շաբաթ, երբ փաստաբան Արմեն Մելքոնյանը հայտարարել էր, որ Պրոբացիայի ծառայության քայլերն ապօրինի են, հենց Առուշանյանն էր պնդել, թե չի կիսում փաստաբանի տեսակետը: «Չեմ կիսում փաստաբանի այդ տեսակետը, որ Պրոբացիայի ծառայությունն անգրագիտություն է արել։ Այս կառույցն արել է այն, ինչը գտել է, որ իր լիազորությունների տիրույթում է։ Մենք էլ մեր գործառույթն ենք կատարել, ավագանին էլ իր գործառույթը։ Դատարանը կտա այս հարցի վերջնական լուծումը։ Ես, լինելով պաշտոնյա՝ մեծագույն հարգանք ունեմ պետական կառույցների նկատմամբ»,- ասել էր Առուշանյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
