Արցախը պատմության մեջ առաջին անգամ հայաթափված է. անկախության օրը ընդդիմությունը միջոցառումներ է նախատեսել. «Ժողովուրդ»
![]() 223 Չորեքշաբթի, 28 օգոստոսի, 2024 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության անկախության հռչակման 33-ամյակն է։ Ցավոք, Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած արտաքին քաղաքականության հետևանքով այսօր հայկական երկրորդ պետությունը կորսված է և պատմության մեջ առաջին անգամ՝ հայաթափված: Արցախի էջը այսուհետ փակված համարող ՔՊ իշխանության օրոք Հայաստանում արդեն վաղուց պետական մակարդակով Արցախի անկախության օրը չի իրականացվում որևէ միջոցառում: Տեղեկացանք, որ, փոխարենը, ընդդիմադիր շրջանակներն են այդ օրը մի շարք միջոցառումներ նախատեսել: Սեպտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան, Արցախի իշխանության ներկայացուցիչներն ու պատգամավորները այցելելու են Եռաբլուր, այնուհետև ՀՀ Արցախի ներկայացուցչությունում միջոցառում-քննարկում են կազմակերպելու, որը բաց է լինելու ոչ միայն քաղաքական գործիչների, այլ նաև արցախահայերի համար: Այդ օրը Արցախի ներկայացուցչություն այց են նախատեսել նաև հայաստանյան ընդդիմադիր շրջանակները՝ պատգամավորներն ու գործիչները: Բագրատ սրբազանը եւս սեպտեմբերի 2-ին լինելու է Արցախի ներկայացուցչությունում: Ավելին՝ Արցախի անկախության օրվա նախօրեին՝ սեպտեմբերի 1-ին, ընդդիմադիր շարժումը Սուրբ Աննա եկեղեցու բակում միջոցառում կիրականացնի՝ նվիրված Արցախի Հանրապետության տարեդարձին»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
