Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Կարելի է ենթադրել՝ երախտապարտ են հայոց առաջին ընտանիքին»․ Հայկ Մարտիրոսյան

«Կարելի է ենթադրել՝ երախտապարտ են հայոց առաջին ընտանիքին»․ Հայկ Մարտիրոսյան
271
Հինգշաբթի, 29 օգոստոսի, 2024 թ., 17:06

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հայոց ցեղապետության Առաջին տիկինը հանդիպել է անհետ կորած և հավանաբար մասմաբ գերևարված զինծառայողների ծնողներին:
Ծնողները պաչպռոշտվում են Առաջին տիկնոջ հետ: Երջանիկ են, որ հանդիպում են նրան քաղցր սեղանի շուրջ: Սիրով են լցված նրա հանդեպ: Կարելի է ենթադրել, որ երախտապարտ են հայոց Առաջին ընտանիքին, որ իրենց զավակները կորած են կամ գերության մեջ: Ընդ որում՝ թե բացառապես ում մեղքով՝ նույնպես շատ պարզ է:
Սիրով շփվում են, հանգիստ զրից անում, վայելում ընդունելությունը:
Ու սարսափելի միտք է սկսում սողոսկել որոշ ոչ խմբային մտածողության կրող ուղեղներ. արդյո՞ք լավ չէ, արդար չէ, հրաշալի չէ, որ սրանց զավակները կորած են, որ գերության մեջ են:
Չէ: Լավ չէ: Բայց ամենամեծ ողբերգությունը կորածների ու գերևարվածների կորուստն ու գերությունը չէ: Այլ դրանց՝ այսպիսի ծնողներ ունենալը և այսպիսի ցեղային խմբավորման անդամ լինելը:
Իսկ գուցե իրե՞նք էլ իրենց ծնողների արժանի զավակներն են: Ու իրենք է՞լ իրենց ծնողների պես կսատարեին իրենց գերության ու կորստյան մատնածների՞ն:
Չգիտեմ, չգիտեմ... Հոգեկան այս պոոնոգրшֆիшն այս ցեղում միշտ պոոնոյի նոր ռեկորդներ է սահմանում:
Միշտ ու անվերջ: Ու սահմանելու է մինչև վերջ:
Մինչև շատ մոտալուտ վերջ»:

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան