«Ակադեմիական քաղաքի առաջին սուտը»․ Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Ովքեր լավ տեղյակ չեն նախագծային-դիզայներական աշխատանքներում ներգրավված արևմտյան ընկերությունների հնարքներին, ապա ասեմ, որ գործից անտեղյակ հաճախորդներին առաջին փուլում շատ ընդունելի է նախորդ իրենց չիրագործված կամ կիսատ իրագործված նախագծերից մի քանի սիրուն նկար որպես նախագիծ-տարբերակ առաջարկելն ու դրա դիմաց կլորիկ գումար աշխատելը:
Սնուփ Դոգի անվան ակադեմիական քաղաքի հետ կապված առայժմ հրապարակված են տեսողական խաբկանք կամ պարզ ասած՝ թոզփչոցիի նման ընդամենը չորս լուսանկար: Գործից հասկացողները գիտեն, որ այդպիսի նկարներ նույնիսկ դպրոցականը կարող է կես ժամում պատրաստել ու հրամցնել, էլ չասեմ արհեստական բանականության մասին:
Ռելիեֆային անհամապատասխանությունից զատ, ակնհայտ սուտ տեղեկություն կա այս բլեֆային նախագծի մեկնարկային փուլում. Նիկոլ Փաշինյանը մեկ օր առաջ իր գրառման մեջ նշում է 16 համալսարաններ տեղափոխելու մասին, իսկ GMP ընկերության կայքէջում հիշատակվում է 26 համալսարան: Տարբերությունը տասը համալսարան է: Քիչ չէ:
Ժաննա Անդրիասյան, հիմա ո՞վ է սուտ խոսում, Նիկոլ Փաշինյանը, թե GMP ընկերությունը»։

«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
213Երեկ, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
36523.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
57520.10.2026, 22:48
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի ժ/պ, Լիլիթ Մկրտչյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
65719.10.2026, 13:30
Արթուր Մովսիսյանը՝ իր հրաժարականի մասին
65719.10.2026, 10:48
Անտոնիու Գուտերեշն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն (լուսանկար)
81216.10.2026, 23:36
Նորից ուսուցիչ է ձերբակալվել. «Հրապարակ»
78516.10.2026, 09:06
«Երեխաների վարքն անկառավարելի է, ու որոշ ուսուցիչներ ուղղակի կարող են հունից դուրս գալ»․ Նաիրի Հոխիկյան
104011.10.2026, 09:18