«Երեխաների վարքն անկառավարելի է, ու որոշ ուսուցիչներ ուղղակի կարող են հունից դուրս գալ»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Գեղարքունիքի Վարդաձոր գյուղում դպրոցական երեխայի նկատմամբ ուսուցչի գործած բռնությունը անթույլատրելի և դաժան արարք էր։ Երեխաների իրավունքները պետք է հարգվեն, բայց ես ուզում եմ երկու հարց տալ.
1. Իսկ իրավունքներից բացի ի՞նչ պարտականություններ ունի երեխան, աշակերտը։
2. Իսկ ո՞վ պետք է հարգի ուսուցչի իրավունքները։
Դուք տեսնում ե՞ք, թե ինչի են վերածվել մեր դպրոցները։ Դուք տեսնում ե՞ք, թե ինչպես են աշակերտները խոսում ուսուցիչների հետ, ինչպես են ծաղրում ուսուցիչներին դասի ժամանակ կամ ինչպես են ոտքերը դնում սեղաններին։
Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ ընտանիքներում երեխաների մոտ ծնողները ծաղրում են ուսուցիչներին, նսեմացնում նրանց դերը, և բնական է, որ այդպիսի վերաբերմունք տեսնող երեխան դպրոցում պիտի նույնկերպ վերաբերվի իր ուսուցչին։
Դպրոցներում անկառավարելի է երեխաների վարքը, ու այս պայմաններում որոշ ուսուցիչներ ուղղակի կարող են հունից դուրս գալ ու ապտակել։ Վատ է, շատ վատ բան է երեխային ապտակելը, ծեծը ընդհանրապես վատ բան է, բայց պետք է դրա հիմքերը փնտրել ոչ միայն ուսուցիչների, այլ նաև աշակերտների և նրանց ընտանիքների վարքագծում»։

«Երեխաների վարքն անկառավարելի է, ու որոշ ուսուցիչներ ուղղակի կարող են հունից դուրս գալ»․ Նաիրի Հոխիկյան
3109:18
«Երեխայի իրավունքները չեն պաշտպանվում ուսուցչին նվաստացնելով»․ Հայկուհի Հովհաննիսյան
23809.10.2026, 14:42
«Գիտությանը խոստացված լրացուցիչ ֆինանսավորման ընդամենը 7.5 տոկոսն է տրամադրվել». Արմեն Այվազյան
29709.10.2026, 01:06
Ուսանողական ցույցերը տարածվում են նաև Բելգիայում. կան բազմաթիվ ձերբակալվածներ
104908.10.2026, 00:48
«Որտե՞ղ են նույնքան մեծ վերնագրերը, երբ ուսուցիչը միջազգային մրցույթում աշակերտի հետ հաղթանակ է գրանցում». Հայկուհի Հովհաննիսյան
39607.10.2026, 22:54
Ուսանողների բողոքի ցույցեր Ֆրանսիայում. Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել
125306.10.2026, 20:36
«Պահանջում եմ սույն կնոջը զրկել մանկավարժական գործունեություն իրականացնելու իրավունքից»․ Լիլիթ Ստեփանյան (տեսանյութ)
39906.10.2026, 15:24
«Մենք ուսուցիչ-արժեք գիտակցող ու հարգող հանրություն չենք»․ Հակոբ Բադալյան
44305.10.2026, 16:24