«Մեր շնորհավորանքներն ենք հղում կրթության գործի նվիրյալներին»․ Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական օրհնությամբ Մեր շնորհավորանքներն ենք հղում կրթության գործի նվիրյալներին, բոլոր մանկավարժներին, ուսանողներին և աշակերտներին Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով:
Նվիրական այս օրը վերստին բացվում են կրթական հաստատությունների դռները՝ իրենց հարկից ներս ընդունելու ուսումնասեր մեր զավակներին:
Կրթօջախներում ամբարած գիտելիքներն ու իմացությունը գրավականն են մեր զավակների ինքնության կերտման և մեր երկրի առաջընթացի ու զարգացման, իսկ կրթության հետ փոխանցվող հոգևոր-բարոյական մնայուն արժեքները՝ հայրենանվիրումի, ազգասիրության և մեր սրբությունների հանդեպ հավատարմության:
Արդարև, ինչպես վկայում է սուրբգրային խոսքը. «Երբ իմաստությունը մտնի սրտիդ մեջ, և գիտությունը ախորժելի լինի հոգուդ, այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ, և արդար մտքերը քեզ պիտի պահպանեն» (Առակ. Բ 10):
Սիրելի մանկավարժներ, թող Տերը առատորեն արդյունավորի ձեր նվիրյալ ջանքերը՝ հայրենյաց ավանդներով ու հոգևոր-ազգային արժեքներով կրթելու և դաստիարակելու ուսումնատենչ ու շնորհաշատ մեր զավակներին՝ հանուն հայրենիքի զորացման և մեր ժողովրդի առաջընթաց կյանքի:
Սիրելի աշակերտներ և ուսանողներ, Մեր աղոթքն է, որ Բարձրյալն Աստված քաջարթուն միտք պարգևի ձեզ և ուսումնական նոր տարում առավել փութաջանորեն լծվեք նորանոր գիտելիքներ ամբարելուն:
Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և ողորմությունը լինեն ձեզ բոլորիդ հետ: Ամեն»։

«Նախարարությունը պատրաստվո՞ւմ է վերանայել պատմական Հայաստանին առնչվող բովանդակությունը դպրոցական դասագրքերում»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
68928.08.2026, 13:12
Ժաննա Անդրեասյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
68528.08.2026, 12:18
«Չի կարելի էսքան չսիրել երեխեքին ու էսքան պաշտել ձևականությունը». Վահրամ Թոքմաջյան
73927.08.2026, 23:00
Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
74927.08.2026, 22:24
«Եթե մարդը դպրոցից սովորել է պատասխանը պարզապես ընդունել, ապա ԱԲ ձեռքում կարող է շատ հեշտ մոլորվել». Սմբատ Գոգյան
56426.08.2026, 22:12
Եգիպտոսը հեռացրել է Իսրայելը դպրոցական դասագրքի քարտեզից
193324.08.2026, 02:11
OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
406819.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
118918.08.2026, 18:36