Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Պետական մեղադրողը և քաղաքացիներին այդ մեղադրանքից պաշտպանողը նստած են կողք-կողքի»․ Լուսինե Հարոյան

«Պետական մեղադրողը և քաղաքացիներին այդ մեղադրանքից պաշտպանողը նստած են կողք-կողքի»․ Լուսինե Հարոյան
230
Կիրակի, 01 սեպտեմբերի, 2024 թ., 13:06

Հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Երկու հանցագործ միջակությունների «մեղրամիսը»:
Բոլորս գիտենք, թե ինչ ահասարսուռ նիկոլաարդարադատություն է իրականացվում և, թե ինչ կույրաղիք է դարձել անահիտմանասյանի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան նիկոլակոնտորան Հայաստանում:
Բայց այն փաստը, որ պետական մեղադրողը և քաղաքացիներին այդ մեղադրանքից պաշտպանողը նստած են կողք-կողքի, ինչ-որ ճաշկերույթի ինչ-որ հյուրերի հետ, շատ խոսուն է:
Բա էլ ի՞նչ վստահություն ունենաս պետական մեղադրանք ներկայացնողի ու մարդու իրավունք պաշտպանողի նկատմամբ, ովքեր սեղանի շուրջ կողք-կողքի նստած, երգում ու ծափ են տալիս, մինչ քրեա-կատարքղական հիմնակներում մարդիկ խոշտանգվում են ու ամիսներով սպասում մարդու իրավունքների պաշտպանի այցին:
Բա վաղը կարո՞ղ է այդ պաշտպանը դատախազի գործողությունները քննադատել կամ վիճարկել:
Իհարկե՝ ոչ:
Սա է ներկայիս Հայաստանը:
Սա է նիկոլաբաստիոնի ժողովրդավարության իրական դեմքը:
Ու սա նշանակում է ցինիկորեն ծաղրել պետական բոլոր ինատիտուտները ու քաղաքացիներին:
Ես իհարկե դեմ չեմ, որ էս երկու հանցագործ միջակությունները, որոնք նաև ընկերուհիներ են, նստեն կողք-կողքի, բայց միայն՝ մեղադրյալների առաջին շարքում նիկոլի ու քպ կարկառունների հետ:
Հուսամ՝ կտեսնեմ:
Ու ես իմ ձայնը կտամ այն քաղաքական ուժին, ով ինձ հստակ երաշխիք կտա նաև սրանց նմաններին պատժելու մասին»։

Աղբյուրը`   Լուսինե Հարոյան